Վանեցյանը կարող է համախմբվել «Սասնա Ծռեր» և «Հանրապետական» կուսակցությունների հետ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Political«Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա»: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այս հայտարարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աժ փոխնախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ Վանեցյանի քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ դեռ 5-7 տարի պետք է լռի և ուսումնասիրի քաղաքական դաշտը: Սիմոնյանն անդրադարձավ նաև Վանեցյանի` ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու կոչին: «Վանեցյանը կարող է համախմբվել «Սասնա Ծռեր» կուսակցության «Հանրապետական» կուսակցության հետ, քննարկել ու առաջարկ ներկայացնել, ես խոսք եմ տալիս այդ առաջարկը հնչեցնել մեր վարչության նիստի ժամանակ»,- նշեց պատգամավորը:
Այս և այլ հարցերի վերաբերյալ մանրամասները` տեսանյութում: