Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը հակադարձում է Գլխավոր դատախազի խորհրդականին

Իրավունք

Ս.թ-ի ունիսի 1-ին իմ կողմից հարցազրույց տալուց հետո, խոսքը գնում է այն հարցազրույցի մասին, որում ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարել եմ և ներկայումս կրկին այն վերահաստատում եմ, որ՝ ՀՀ գլխավոր դատախազ՝ պրն. Ա. Դավթյանը, 2020 թ-ի հունիսի 1-ին, ՀՀ ԱԺ-ի ամբիոնից պատասխանելով ՀՀ ԱԺ-ի անկախ պատգամավոր՝ պրն. Տ. Ուրիխանյանի կողմից իրեն հնչեցված հարցերին ՍՏԵԼ Է, երբ հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի կապակցությամբ իմ կողմից  2020 թ-ի մայիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ Հանցագործության մասին հաղորդման առնչությամբ, ինձ հետ անձնական ընդունելություն է իրականացվել, որի ընթացում ինձ մանրամասն պարզաբանվել է իմ կողմից բարձրացված բոլոր հարցերը:

Այս առնչությամբ, ես ս.թ-ի հունիսի 02-ին, համացանցում պատահաբար հանդիպեցի «Առաջին Լուրեր» լրատվականի կայքով հրապարակված մեկ հոդվածի, որում նկարագրված էր, թե ինչպես է ոմն Գոռ Աբրահամյանը, իսկ հետագայում ես տեղեկացա, որ նա հանդիսանում է՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը, իր ֆեյսբուքյան կայք էջում, իր ղեկավարի ստախոսությունն արդարացման փորձի շրջանակներում, իմ կողմից արված հայտարարության առնչությամբ ինչ-որ անհեթեթ մեկնաբանություններ է կատարել  իմ հասցեին:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հրապարակել է մի քանի անհասկանալի փաստաթղթերի որոշ հատվածների լուսանկարները, որոնցով փորձել է հիմնավորել, որ իր անմիջական ղեկավարի կողմից արված այն սուտ հայտարարությունը, որ իբրև թե ինձ հետ, կապված իմ կողմից 2020թ-ի մայիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Հանցագործության մասին հաղորդման առնչությամբ տեղի է ունեցել և՛ անձնական ընդունելիություն և՛ ինձ մանրամասն պարզաբանվել է իմ կողմից բարձրացված հարցերը:  

Հարգելի՛ ընկերներ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից հրապարակված փաստաթղթերի տարրական ուսումնասիրության արդյունքում կարելի է նկատել և համոզվել նրանում, որ դրանցից մեկը թիվ 12/12/3142-20 առ. 05.03.2020 թ. գրությունն է, այսինքն այն լույս էր տեսել՝ 2020 թվականի մարտի 5-ին, մյուս փաստաթուղթը՝ դա ինչ-որ արձանագրություն է, որն փաստացի կազմվել էր 2020 թվականի մարտի 2-ին և այդպես նաև մնացած մի քանի ներկայացված փաստաթղթերը: Իսկ հիմա հարգելի՛ ընկերներ, խնդրում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ շատ կարևոր ցուցանիշի վրաես հանցագործության մասին հաղորդումը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում հիշատակել էր ՀՀ ԱԺ-ի անկախ պատգամավոր՝ պրն. Տ. Ուրիխանյանը, ՀՀ գլխավոր դատախազ՝ պրն. Ա. Դավթյանին, առցանց եղանակով ուղղարկել եմ 2020 թվականի մայիսի 21-ին, իսկ պրն. Գոռ Աբրահամյանի կողմից հրապարակված փաստաթղթերը լույս են տեսել դեռ՝ 2020 թվականի մարտ ամսում, մարտի 2-ին կամ մարտի 5-ին և այլն,  այսինքն` ըստ պրն. Գոռ Աբրահամյանի պնդման և նրա կողմից հրապարակված փաստաթղթերի, դուրս է գալիս, որ փաստորեն ես դեռ նույնիսկ չէի ներկայացրել համապատասխան հանցագործության մասին հաղորդումը, իսկ ՀՀ դատախազությունն արդեն, իմ կողմից դեռ չներկայացված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ, այն իմ կողմից ներկայացնելուց դեռ մոտ երկու ամիս առաջ, արդեն ինձ ինչ-որ գրություններով պատասխան էր ներկայացրել: Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ թե ՀՀ գլխավոր դատախազությունում կանխագուշակումներով զբաղվող որևէ վարչություն առկա է, թե՞ ոչ, սակայն կարելի է արձանագրել, որ այս պատմությունը միանշանակ միստիկ արմատներ ունի: Նշեմ ավելին, գտնում եմ, որ նույնիսկ որևէ գրության առկայությունը, որպես անձնական ընդունելություն որակող անձն, ըստ ինձ առնվազն լուրջ բժշկական հետազոտման կարիք ունի:

 Բացի դրանից պրն. Գոռ Աբրահամյանն, իր իսկ գրառման մեկնաբանություններում նշել էր հետևյալն՝ «(…….), ի դեպ, ԱԺ-ում պատգամավորը չի էլ կոնկրետացրել հարցադրման ժամանակ, ո՞ր դիմումին է վերաբերում իր նկատառումը։ (……) », այսինքն պրն. Աբրահամյանը իրեն իրավունք կարո՞ղ է վերապահել չծանոթանալով գործի հանգամանքներին ինձ ստախոս անվանել: Հարկ եմ համարում, հատուկ պրն. Աբրահամյանի համար մեկ անգամ ևս բառացիորեն մեջբերել ՀՀ ԱԺ-ի անկախ պատգամավոր՝ պրն. Տ. ՈՒրիխանյանի կողմից, իմ առնչությամբ հնչեցված հարցը, մեջբերման սկիզբ՝ «Եվ վերչապես արձագանկեք սպա Ցոլակ Խաչատրյանի Ձեզ ուղղված, պաշտպանության նախարարի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում հայտնելու կապակցությամբ գրությանը, որի ընթացքը չկա, որտեղ են պահեստազորի սպաների գումարները» մեջբերման ավարտ: Գտնում եմ, որ այստեղ շատ կարևոր և տեղին մեկ հարց է առաջ գալիս պրն. Աբրահամյանի առնչությամբ, հարգելի՛ պրն. Աբրահամյան, իսկ Դուք Ձեր մասնագիտական գործունեությունը ծավալելիս հաճա՞խ եք գործերի հանգամանքներին չծանոթանալով մարդկանց մեղադրանք առաջադրել....

Եվ, վերջում ցանկանում եմ նշել նաև այն, որ պարոն Գոռ Աբրահամյանը մի հեգնանքով հայտարարել էր, որ իմ կողմից 2020 թվականի մայիսի 21-ին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պահից անցել էր ընդհամենը 10 օր: Հարգելի՛ պրն. Աբրահամյան, պարզապես անհրաժեշտ եմ համարում հիշեցնել Ձեզ, իսկ միգուցե նաև տեղեկացնել այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է հետևյալը՝ «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»։

Ավարտելով, ցանկանում եմ նաև դիմել պրն. Գոռ Աբրահամյանին, պրն. Աբրահամյան, դո՛ւք ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ ես ամենայն հավանականությամբ մոռանում եմ, որ գործ ունեմ իրավապահ մարմինների հետ: Ես ճիշտն ասած չեմ կողմնորոշվում թե ինչպե՞ս դա ընկալեմ, որպես սպառնալիք ձեր կողմից , թե՞ ինչ-որ այլ կերպ: Այն դեպքում, եթե այդ արտահայտությունը հնչեցվել է որպես սպառնալիք, ապա շտապում եմ Ձեզ տեղյակ պահել այն մասին, որ Ձեր այդ արտահայտությունն ինձ մոտ առաջացրել է ոգու ահավոր դողդողանք, իսկ ինչ վերաբերվում է Ձեր իրավապահ հանդիսանալուն, ապա հարկ եմ համարում ընդգծել հետևյալը` հարգելի՛ պրն. Աբրահամյան դուք ի պաշտոնե հանդիսանում եք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, սակայն Ձեր կողմից դրսևորված նման վարքի գնահատման արդյունքում, ես պարզապես չեմ կարող պատկերացնել թե Դուք ինչպիսի՞ խորհուրդներ եք ի վիճակի տալու, մի գուցե խորհուրդ  թե  ինչպե՞ս  խեղաթյուրել  իրականությունը։

Հետևաբար, ես խնդրած կլինեի պրն. Գոռ Աբրահամյանին որպիսի նա իր ով լինելն չփորձի  փաթաթել  իմ  պարանոցին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան
Ամենադիտված