Իշխանությունը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի թեստ է հանձնելու․ դա լինելու է վերջին թեստը
ԲլոգոսֆերաԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իշխանությունը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի թեստ է հանձնելու։ Այո՜, և՛ բուն, և՛ փոխաբերական իմաստով։ Եվ դա լինելու է վերջին թեստը։ Աղետն արդեն անդառնալի է։
Վերջին կոչս՝ շտապ մի կողմ դրեք ամեն բան։ Արագ փորձեք ներկրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, անցեք լայնածավալ դեզինֆեկցիոն միջոցառումների և պատրաստվեք սարսափին դեմ հանդիման առերեսվելու։ Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ, բարի կարծիք ու խորհուրդ արհամարհելու և ապաշնորհներին պաշտոններ նվիրելու հետևանքով։
Պետական և այլ միջոցներով հայհոյանք գրող ֆեյքերին էլ հանձնարարեք աղոթքներ գրել։ Բոլորով աղոթե՜նք ժողովրդի առողջության ու փրկության համար»։