Ռոման Գոլովչենկոն նշանակվել է Բելառուսի վարչապետ
МирԱյսօր՝ հունիսի 4-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է երկրի նոր վարչապետ: Կառավարության նոր ղեկավար է նշանակվել Ռոման Գոլովչենկոն էր, որը դեռևս զբաղեցնում էր Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պաշտոնը: Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սնոպկովը, որը մինչև փետրվար զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ վերջին ամիսներին՝ Չինաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ցրել էր Բելառուսի կառավարությունը: Կաբինետի փոփոխության մասին Բելառուսի նախագահը հայտարարել էր մայիսի վերջին: Նա ցանկանում էր նոր կառավարություն ձևավորել նախագահական ընտրություններից առաջ, որոնք տեղի կունենան 2020 թվականի օգոստոսի 9-ին: