Պուտինը հայտարարել է երկրում կորոնավիրուսային իրավիճակի կայունացման մասին․ Ռիա նովոստի
ՌուսաստանՌուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը ընդհանուր առմամբ կայունանում և բարելավվում է։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ: «Վերջին ամիսներին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին: Այժմ երկրում իրավիճակը կայունանում և բարելավվում է, բայց, ինչպես ասացի, բացարձակապես անհրաժեշտ է յուրաքանչյուր տարածաշրջանում անհապաղ, անմիջապես պատասխանենք փոփոխվող իրավիճակին», - մասնավորապես ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում: