ԱՀԿ-ն հորդորում է առողջ մարդկանց բժշկական դիմակներ չկիրառել․ NewsTube
ԱշխարհԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները ևս մեկ անգամ հաստատեցին իրենց եզրակացությունը, որ բժշկական դիմակները չպետք է կիրառեն առողջ մարդիկ: Այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը: Ըստ նրա, առաջին հերթին դիմակներ պետք է կրեն միայն վարակված մարդիկ կամ բժշկական անձնակազմը, ով շփվում է կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ: Ավելին, դիմակների ոչ պատշաճ կրելը նույնիսկ կարող է վնաս հասցնել մարդուն: «Չկա որևէ հստակ ապացույց այն մասին, որ բնակչության կողմից դիմակների զանգվածային կրելը որևէ հավանական օգուտ ունի: Իրականում, հակառակ ազդեցության որոշ ապացույցներ կան այն դեպքերում, երբ դիմակը սխալ է օգտագործվում կամ մաշված է», - ասաց Ռայանը: ԱՀԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբան դոկտոր Մարիա վան Քերկովեն հավելեց, որ դիմակները պետք է օգտագործեն այն մարդիկ, ովքեր դրա կարիքը ունեն առավելագույնը, մասնավորապես, բժշկական անձնակազմը: «Հասարակության մեջ մենք խորհուրդ չենք տալիս դիմակներ օգտագործել, եթե դուք ինքներդ հիվանդ չեք», - ասաց նա։ Նա նաև նշել է, որ բժշկական դիմակների օգտագործման առաջնահերթությունը պետք է տրվի վարակվածներին, ինչպես նաև նրանց, ովքեր հոգ են տանում նրանց մասին: