ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
ՀասարակությունԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի քաղաքացիներ, այսօր նոր կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, քիչ առաջ տեղեկացրեցին, որ պատասխանը բացասական է։ Առողջ եղեք, հետեւեք պարետատան բոլոր ցուցումներին, անպայման դիմակ կրեք եւ սոցիալական հեռավորություն պահպանեք»,- գրել է նա։