Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян Что ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войны Реверансы ЕС Баку за счет интересов Армении «Не сдадутся». В студенческой среде кипят процессы Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Армения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культуры USAID опубликовало информационный бюллетень о содействии, оказываемом Армении Поздравительное послание Никола Пашиняна общине езидов Республики Армения по случаю праздника Малаке Таус 

Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Политические

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ԱԺ-ից պահանջում է հատուկ նիստ գումարել մինչև արտակարգ դրության ավարտը։

«Մենք գտնում ենք, որ իբրև խորհրդարանական կառավարման երկիր՝ ժողովրդի կողմից առաջնային մանդատ ստացած թիվ մեկ քաղաքական մարմինը ամբողջական և անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար և ինքը պետք է կառավարությանը հրավիրի քննարկման, ստեղծված իրավիճակին տա ամբողջական և լիարժեք գնահատական, որից հետո անի համապատասխան եզրակացություններ և քայլեր»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով կուսակցության նախաձեռնությունը։

Երկիրը ծանր մարտահրավերի առջև է՝ նկատեց նա, մոտենում ենք հումանիտար աղետի։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա համոզմամբ, այս ժամանակահատվածում փաստել է իր անկարողությունը և ձախողումը։

Ինչո՞ւ է ՀՅԴ-ն հենց ԱԺ-ից քայլեր պահանջում՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար, Իշխան Սաղաթելյանը բացատրեց՝ ժողովուրդն ԱԺ-ին  է տվել այդ մանդատը, իսկ ԱԺ-ն ձևավորել է այս կառավարությունը, հետևաբար, դրա գործունեության համար ինքը պատասխանատվություն է կրում և պետք է ձեռնարկի քայլեր։

«Եթե խորհրդարանը առաջիկա 10 օրվա ընթացքում արտահերթ նիստ չգումարի, ընդ որում՝ դա պետք է չլինի ձևական, դա պետք է լինի իրական քննարկում և գտնեն լուծումներ, եթե ինքը չգնա այս քայլին, սա կբերի նոր խնդիրների, սա քաղաքական դաշտում կձևավորի նոր օրակարգ և դրանից հետո շատ հստակ կլինի, որ այսօրվա խորհրդարանը այլևս անելիք չունի։ Սա վերջին հույսն է և շանսն է այսօրվա խորհրդարանում․ մենք ձևակերպել ենք քաղաքական պահանջ, ձևավորել ենք իրավական պահանջ և ներկայացրել ենք խորհրդարանին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքական նոր օրակարգի շուրջ ՀՅԴ-ն կձևավորի նաև հասարակական-քաղաքական պահանջ և համախմբում։ Երկրի քաղաքական դաշտում նշմարվում է արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիա։ Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ Դաշնակցությունը քննարկումներ է անցկացնում քաղաքական այլ դերակատարների հետ միասնական օրակարգի շուրջ միավորման նպատակով։ Ո՞ր քաղաքական ուժերն են ներգրավված՝ նա չհստակեցրեց, միայն ասաց, որ ընդդիմադիր դաշտի տարբեր ուժեր են, իսկ քննարկումները վերաբերում են բացառապես երկրում ստեղծված իրավիճակին։ Այս պահին պայմանավորվածություն առայժմ չկա, երբ լինի՝ հանդես կգան հայտարարությամբ։

ԱԺ հատուկ արտահերթ նիստի օրակարգը, որի շուրջ պետք է տեղի ունենա քննարկումը կառավարության հետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նշել է։ Իշխան Սաղաթելյան մանրամասնեց՝ ամբողջական գնահատական տալ ստեղծված իրավիճակին,  պատասխանատվության կանչել ստեղծված իրավիճակի համար ձախողած պաշտոնյաներին և շատ արագ սեղանի վրա դնել ստեղծված իրավիճակից բխող համապարփակ ծրագիր․ «Սա Ազգային Ժողովի անելիքներից է և պարտավոր է րոպե առաջ սա իրականացնել»։

Նա մտահոգություն հայտնեց, որ հենց այս օրերին, երբ երկիրը ունի բազմաթիվ խնդիրներ ու աղետի շեմին ենք կանգնած՝ ԱԺ-ում քննարկում են երկրորդական հարցեր։ Այնինչ այս պահին  քաղաքական մեծամասնությունն ու խորհրդարանական ընդդիմությունը ունեն հրատապ խնդիր և պետք է զբաղվեն դրանով։

Իբրև ընդդիմադիր պատասխանատու քաղաքական ուժ Դաշնակցությունը կորոնավիրուսի տարածման հենց առաջին օրից կառավարության կողքին էր՝ իր ուսումնասիրություններով, առաջարկներով, անգամ հումանիտար օգնությամբ՝ ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքական պատասխանատվությունը, սակայն, Դաշնակցությանը պարտավորեցնում է չլռել․ «Մենք չենք կարող նստել ու սպասել և տեսնել, թե մեր աչքի առջև մեր երկիրը ոնց է քայլ առ քայլ գլորվում դեպի անդունդը»։

Հանրային դիսկուրսը, թե բարդ իրավիճակում ընդդիմադիրները կառավարությանը մեղադրում են՝ օգնելու փոխարեն, արդարացված չէ՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը՝ բերելով փաստեր։

«Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ ինչո՞ւ եք քննադատում կառավարությանը, ինչո՞ւ եք խոսում, պատերազմի մեջ ենք, եկեք՝ օգնենք, նրանց ես մեկ անգամ ևս պետք է հիշեցնեմ․ մարտի 16-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հանդես եկավ կոչով՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին, որ՝ հետևեք պարետատան կանոններին, հետևեք ձեր առողջությանը, խուճապի մի մատնվեք։

Այդ նույն հայտարարության մեջ կար նաև կոչ կառավարությանը, որ՝ մի կողմ դրեք քաղաքական տարաձայնությունները, համախմբեք մեր ժողովրդի կարողությունները, հնարավորությունները, իրական գնահատական տվեք ստեղծված իրավիճակին և ձեռնարկեք համապատասխան քայլեր։ Դրանից հետո ՀՅԴ Բյուրոն մարտի 21-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մեր ժողովրդին, համայն հայությանը, մեր Սփյուռքի քույր կառույցներին, ուղեկից միություններին կոչ էինք անում համախմբել մեր բոլոր ուժերը, կանգնել պետության և երկրի կողքին։ ՀՅԴ-ն նույնիսկ հրապարակեց հաշվեհամարը, որտեղ կոչ արեց նվիրատվություններ անել մեր պետությանը, ունենք նաև բազմաթիվ լավ օրինակներ, որ ընդառաջել են այդ կոչին։ Պարզ ասացինք՝ մի նավի մեջ ենք, պետք է միասին, համատեղելով մեր ուժերը ստեղծված իրավիճակից դուրս գանք։

Դրանից հետո Դաշնակցության Գերագույն մարմինը մարտի 23-ին մի ամբողջական փաթեթ կազմեց ստեղծված իրավիճակից բխող գործողությունների, որը վերաբերում էր արտակարգ դրության պայմաններին, տնտեսական հարցերին՝ 48 կետ, ուղարկեց կառավարություն, ասաց՝ պատրաստ ենք հանդիպել, խոսել, քննարկել միասնաբար՝ մի կողմ դնելով տարաձայնությունները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այս ամեն ինչին մենք կառավարության կողմից ունեցել ենք «զրո» արձագանք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Կառավարության կողմից անարձագանք մնալուց հետո էլ Դաշնակցությունը «ձեռքերը ծալած» չի նստել՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելյնաը․ այս ժամանակահատվածում կուսակցության ուսանողական, երիտասարդական միությունները շուրջ 2000 կարիքավոր ընտանիքների սոցիալական օգնություն են ցուցաբերել, Սփյուռքի տարբեր գաղթօջախներից ՀՅԴ կառույցների միջոցով Հայաստանի և Արցախի Հանրապետություններին տարբեր օգնություններ են եկել։

«Եվ շարունակելու են առաջիկայում գալ, մենք առաջիկայում շարունակելու ենք մեր ծրագրերը, օժանդակությունները, օգնությունները, ինչով կարող ենք՝ շարունակելու ենք կանգնել մեր քաղաքացիների կողքին։ Բայց սա չի նշանակում, որ կառավարության ձախողման, անգործության, անպատասխանատու կեցվածքի մասին մենք պետք է չխոսենք և անհրաժեշտության դեպքում շատ հստակ քայլեր չձեռնարկենք»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը»։

Ընդ որում, նա հիշեցրեց, որ քննադատությունը առժամանակ դադարեցնելու պատրաստակամություն հայտնեցին ընդդիմադիր բոլոր ուժերը, բայց իշխանությունը կորցրեց իր հերթական պատմական շանսը, որ եզրակացություն աներ երկրում ստեղծված իրավիճակից և առիթը բաց չթողնելով՝  համախմբեր տարբեր ուժերի ու հասարակությանը՝ վերջ դնելով սև ու սպիտակի քաղաքականությանը։ ՀՀ քաղաքական իշխանությունը, նրա համոզմամբ, հերթական անգամ իրավիճակը ճիշտ չգնահատեց և շարժվեց սխալ ուղղությամբ։

Անդրադառանալով նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից վերջին շրջանում պարբերաբար հնչող մերկացումներին՝ ներկա իշխանությունների ենթադրյալ հանցագործությունների մասին և ներկաների հակադարձումներին, Իշխան Սաղաթելյանը նկատեց․ «Այս անձնական պայքարը՝ «դու գող ես, չէ՛, գողը դու ես», ՀՀ ժողովրդին ոչինչ չի տալու։ Բայց այս ոճը որդեգրել է իշխանությունը, երբ բոլորին ասում է՝ գող եք։ Հիմա, կան որոշ մարդիկ, որ ասում են՝ չէ՛, գողը գողը դուք եք։ Բայց բուն ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը սրանից ոչինչ չի շահում։ Դրա համար ՀՀ-ում պետք է ձևավորվի քաղաքական օրակարգ, քննարկումները պետք է լինեն այդ օրակարգի շուրջ և այդ օրակարգում մեծ դերակատարությունը վերապահված է ժողովրդին»։

Ստեղծված իրավիճակի կնքահայրը և պատասխանատուն, Իշխան Սաղաթելյանի համոզմամբ, այսօրվա իշխանությունն է՝ վարչապետի գլխավորությամբ։

Մինչդեռ վարչապետը աջ ու ձախ «քավության նոխազ» է փնտրում իր ձախողումներն արդարացնելու համար և առաջացնելով կառավարման ճգնաժամ․ «ՀՀ վարչապետը ընդդիմադիր պատգամավորի կեցվածքով և հոգեբանությամբ հայտարարություններ է անում, քննադատում է, որ պետական կառավարման համակարգում կանոնները չեն պահպանվում՝ ՊԵԿ-ում, Հայփոստում, բանկերում, դպրոցներում, պետական ապարատում չեն հետևում կարոններին, կուտակումներ կան, խախտում են կանոնները․․․ լավ, բա ձեր գործի անունը ի՞նչ է, լուծե՛ք այդ հարցերը, ումի՞ց եք բողոքում։ Տպավորություն է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունը ունի նոր ընդդիմություն։ Այսինքն, ձեր խնդիրը այս հարցերը լուծելն է, ոչ թե քննադատելը»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հավելեց՝ թող նեղություն չքաշեն, մենք կբարձրացնենք այդ հարցերը, կքննադատենք։

Աննա Բալյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в АрменииПресс-секретарь Никола Пашиняна опровергла заявления, приписываемые премьер- министруApple удвоит минимальный объём памяти iPhone 16 Pro Журналисты интернет-СМИ подверглись физической расправе со стороны спецназа в Тбилиси: Civil.geПарламент Грузии одобрил в первом чтении законопроект об иноагентахПленарное заседание парламента Грузии проходит на фоне шума и словесной перепалкиАрмен Геворкян в ПАСЕ: Европа традиционно пыталась игнорировать параллели между Косово и Нагорным КарабахомАрмения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культурыВ Гонконге за 3,5 года за нарушение закона о нацбезопасности задержали почти 300 человекМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армянПашинян находится в селе Воскепар Тавушской областиПосол Армении в Греции представил молодежи правящей партии Греции факторы, влияющие на внешнюю политику АрменииUSAID опубликовало информационный бюллетень о содействии, оказываемом АрменииБорьбу за военную помощь для Украины в конгрессе США назвали «шоу клоунов»Пашинян отправился в ВоскепарПоздравительное послание Никола Пашиняна общине езидов Республики Армения по случаю праздника Малаке ТаусУченые заявили о прорыве в работе над созданием «квантового интернета»Мэр Амстердама призвала регулировать продажу кокаина и экстазиГенсек ОДКБ отказался использовать понятие «заморозка» относительно членства АрменииЕвросоюз потратит 3,5 млрд. евро на защиту океанаСовет ЕС обсудит 22 апреля поставки вооружений УкраинеИран считает безопасность своих соседей своей безопасностью: посол Собхани«Любимчики» Запада – трагедия для собственных народовАрарат Мирзоян отправится с рабочим визитом в Королевство Саудовская АравияFreedom House упомянул об отсутствии последствий для спикера парламента РА, плюнувшего в гражданинаКонституционный суд Молдовы одобрил инициирование референдума о членстве страны в ЕвросоюзеАзербайджан нарушает международные нормы содержания армянских пленных: Всеармянский союз “Гардман-Ширван-Нахиджеван”Шольц и Си Цзиньпин обсудили ситуацию на Ближнем Востоке и в УкраинеМученическая смерть езидов Синджара - повтор Геноцида армян спустя век: посол Франции в АрменииАндраник Кочарян уверяет: Никол Пашинян не имеет отношения к идея составить поименный список жертв Геноцида армяМинистр здравоохранения Армении ухитрилась быть не в курсе обысков в министерстве и медцентре «Уигмор»В Армении 3 августа будет отмечаться как День памяти жертв геноцида езидов: проект принят Национальным собраниемЧехия уже купила 180 тыс. артиллерийских снарядов для Украины и пытается обеспечить еще 300 тыс.Национальная академия наук Армении и Объединенный институт ядерных исследований подписали соглашение о сотрудничествеПредставитель Армении: Большинство утверждений Азербайджана выходит за рамки юрисдикции Международного судаПопытки Азербайджана ставить знак равенства между Арменией и Азербайджаном несерьезны и циничны: Егише КиракосянГантаарян: Решение об использовании территории Азербайджана для израильских ударов по Ирану примут США
Самое популярное