Ալիևի նախկին փեսան վարակվել է կորոնավիրուսով
ԱշխարհԱդրբեջանցի երգիչ, գործարար Էմին Աղալարովը, ով նաև հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա Instagram-ի ուղիղ եթերում հայտնել է օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովին:
MK.ru-ի փոխանցմամբ՝ 40-ամյա երգիչը նշել է, որ արդեն հաղթահարել է հիվանդությունը, իսկ թաքցրել է այն, որպեսզի «չկրկնապատկի իր անվան շուրջ մեծաթիվ բամբասանքների թիվը»:
Էմինը նաև նշել է, որ ստիպված է եղել միայնակ պայքարել հիվանդության դեմ և գրեթե երկու շաբաթ գտնվել է ինքնամեկուսացման մեջ:
«40 տարվա մեջ առաջին անգամ ինքս ինձ հետ հանդիպեցի»,- կատակել է նա: