Անանյանի հրաժարականի պահանջը հնչեցվել է Փաշինյանի կողմից. Սուրեն Սուրենյաց
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Սուրեն Սուրենյացը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Թե ինչու հրաժարական տվեց Անանյանը
Կառավարությանը մոտ կանգնած շատ հավաստի մի աղբյուրից տեղեկատվական արտահոսք է եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի մասին։ Ավելի ստույգ՝ խոսքը ոչ թե հրաժարականի, այլ՝ դե ֆակտո պաշտոնանկության մասին է ու դա, ըստ հավաստի աղբյուրի, եղել է հետևանք այն բանի, որ Փաշինյանը փորձել է իր հովանավորյալին նշանակել ՊԵԿ բարձրագույն պաշտոններից մեկում՝ պրոֆեսիոնալ կադրերից մեկի փոխարեն։ Անանյանն առարկել է, ինչի հետևանքը եղել է նրա հրաժարականը, որի պահանջը հնչեցվել է Փաշինյանի կողմից։ Ընդ որում՝ Փաշինյանների ընտանիքի այս կադրային պահանջը գրեթե մեկ ամսվա պատմություն ունի ու այսօր եղել է այս դրամայի ընդամենը վերջաբանը»։