Դանակով զինված տղամարդը հարձակվել է Չինաստանի դպրոցներից մեկի վրա․ կան վիրավորներ․ Sputnik
ԱշխարհՉինաստանի տարրական դպրոցներից մեկում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, հայտնում է տեղի վարչական մարմինը: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 08: 30-ին։ Առնվազն 40 մարդ վիրավորվել է: Նրանցից 3-ը՝ տարրական դպրոցի տնօրենը, պահակը և մեկ աշակերտ, ծանր վիճակում են: Արտակարգ դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու ոստիկանությունը, տղամարդը ձերբակալվել է: Հարձակվողի ինքնությունը հաստատվել է: Պարզվել է, որ նա Լի անունով 50-ամյա անվտանգության աշխատակից է: Այն, թե որն էր դրդապատճառը, դեռևս հայտնի չէ: Դեպքի հանգամանքները պարզվում են։
Չինաստանի կրթական հաստատություններում սա առաջին դեպքը չէ: Անցյալ տարվա սեպտեմբերին Էնշի քաղաքում (Հուբեյի նահանգ) ուսումնական տարվա առաջին օրը զինված 40-ամյա տեղի բնակչի հարձակման հետևանքով զոհվեց նախնական դպրոցի 8 երեխա։