Տեսանկարահանելիս ու լուսանկարահանելիս՝ պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին. Շուշան Դոյդոյան
Բլոգոսֆերա«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի նվազագույն կանոն՝ անձնական տվյալների պաշտպանության համար։
Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոն):
Դրանք հրապարակելիս՝ պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմքերը, բլուր անել կադրը:
Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր են տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք):
Եւ վերջապես, հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից (օր՝ քաղաքապետարան, ոստիկանություն):
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելը (այդ թվում տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր:
Խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 189.17):
#PDPArmenia #Անձնական_տվյալների_պաշտպանության_գործակալություն»։