«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Իգուաինի մոտ վնասվածք չի հայտնաբերել
ՍպորտԻտալական «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի մոտ, ըստ բժշկական զննումի, վնասվածք չի հայտնաբերվել, հայտնում է ֆուտբոլային ակումբի միկրոբլոգը։ Հինգշաբթի օրը Իգուաինը մարզման ժամանակ զգացել էր մկանների ձգվածություն ազդրի և մեջքի հատվածում: Խաղացողի առողջական վիճակը կրկին ստուգվելու է առաջիկա օրերին:
Կորոնավիրուսի պատճառով ընդհատված Իտալիայի առաջնությունում մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 20-ին: