Դիեգո Կոստան դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման․ El Mundo
SportՄադրիդի դատարանը մադրիդյան «Ատլետիկոյի» խաղացող Դիեգո Կոստային դատապարտել է վեց ամսվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար, հայտնում է El Mundo-ն:
Դատավարությունը տեղի է ունեցավ հինգշաբթի: Ֆուտբոլիստը բանտ չի գնա, քանի որ համաձայնել է վճարել 36 հազար եվրո տուգանք: Սկզբում խաղացողը հրաժարվել է վճարել սահմանված տուգանքը, բայց հետագայում վերանայել է իր մոտեցումը: Կոստան խնդրել է «Ատլետիկոյին» լուծել իր ֆինանսական խնդիրները։ Ակումբը մերժել է խաղացողին, բայց նրան կանխավճար է տվել, որպեսզի նա կարողանա վճարել իր հարկերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոստան հովանավորչական պայմանագիր է կնքել սպորտային սարքավորումներ արտադրողներից մեկի հետ՝ 800 հազար եվրոյով: