Հնդկաստանում տղամարդը ձերբակալվել է հղի փղի սպանության պատճառով․ Zee News
ԻրավունքՀնդկաստանի Կերալա նահանգի իշխանությունները ուրբաթ օրը ձերբակալել են մի տղամարդու՝ հղի փղի սպանության մեղադրանքով, հայտնում է Zee News-ը:
Հնդկական հասարակությանը հուզող հղի փղի սպանությունը տեղի է ունեցել մայիսի վերջին՝ Պալակկադ շրջանում:
Անտառաբուծության պետական նախարարն ասել է, որ կատարվածի համար կան մի քանի մեղավորներ, և ձերբակալության գործընթացը շարունակվում է: Նախարարի խոսքով՝ խիստ միջոցներ են ձեռնարկվելու հետագայում նման դեպքերը կանխելու համար: Ավելի վաղ, change.org հարթակում հայտնվեց միջնորդագիր, որով արդարադատության կոչ էր արվում մահացած փղի համար: Այս ստորագրահավաքին մասնակիցների թիվը արդեն գերազանցել է 1,4 միլիոնը: