Մեսսիի մասնակցության հարցը «Բարսելոնայի»՝ «Մալյորկայի» հետ խաղին դեռևս հստակ չէ․ La Sexta
SportԻսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցությունը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության «Մալյորկայի» հետ ֆուտբոլի խաղին, համաձայն իսպանական «La Sexta» հեռուստաընկերության, հարցականի տակ է։
Մեսսին մկանների հետ կապված վնասվածքներ ունի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին անհատական աշխատել է մարզադահլիճում, և առաջիկա տաս օրվա ընթացքում նա կկարողանա սկսել լիարժեք մարզումները:
Մարտին կորոնավիրուսի պատճառով դադարեցված Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին՝ առանց հանդիսականների խաղերով: Հունիսի 13-ին «Բարսելոնան» կխաղա «Մալյորկայի» հետ: