Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով «սարեր շուռ տալու» հնարավորությանը. Փաշինյան
ОбществоՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ կորոնավիրուսի համաճարակի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, սակայն դա հիմնավորող տվյալ չկա։
«Որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, և ոչ հոկտեմբերի, դեկտեմբերին և ոչ 2021-ի փետրվարին։ Անորոշությունները շատ են։ Իմ պատկերացրած հիմնական լուծում այն է, որ իրականության փոփոխությունը անհատական վարքագծի փոփոխությունն է։ Ես հավատում եմ ՀՀ քաղաքացուն։ Մենք պետք է օգնենք մեր առողջապահական համակարգին, որովհետև մեր առողջապահական համակարգը այսօր հրաշքներ է գործում։ Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով «սարեր շուռ տալու» հնարավորությանը, որովհետև ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ եմ հասել ՀՀ վարչապետի պաշտոնին»,-նշեց Փաշինյանը։