Վարչապետն այդպես է ուզել. ինչու է Փաշինյանը ջնջում հրապարակումները
SocietyՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անարգանքի սյունին գամել պարետատան պահանջներին չենթարկվող քաղաքացիներին՝ հրապարակելով լուսանկարներ այս կամ այն հաստատությունների դիմաց հավաքված, երթուղայինում խցկված քաղաքացիներից:
Այսօր էլ վարչապետը հրապարակել էր մետրոյում առանց դիմակի նստած մի երիտասարդ աղջկա լուսանկարը՝ կից գրելով՝ «Անթաքույց գեղեցկություն»: Վարչապետի այս քայլը քննադատությունների տեղիք տվեց, թե վարչապետն անտեսել է էթիկայի կանոնները՝ աղջկա լուսանկարը հանրայնացնելով՝ առանց նրա դեմքը փակելու: Դրանից հետո Փաշինյանը հեռացրեց հրապարակումը, ինչը վարչապետի մոտ սովորություն է դարձել, ինչպես եղավ «հուսահատության գազելի» տարածումից հետո, երբ պարզվեց, որ լուսանկարը շուրջ մեկ տարվա պատմություն ունի:
ԼՈՒՐԵՐ.com-ը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված վարչապետի կողմից իր ֆեյսբուքյան էջի հրապարակումները հեռացնելը:
«Հրապարակումներից հետո պարզվել է, որ վաղեմության խնդիր են ունեցել: Քաղաքացիների կողմից ուղարկված լուսանկարները, նրանց վստահելով, վարչապետը հրապարակել է, բայց ստուգել և պարզել ենք՝ ժամանակավրեպ են, հետևաբար հեռացվել են»,- ասաց նա: Վարչապետի խոսնակը հերքեց տեղեկությունները, թե երիտասարդ աղջկա լուսանկարը Փաշինյանը հեռացրել է նրա ծնողների պահանջով. «Ոչ, աղջկա ծնողնորը կապ չունեն, վարչապետն է այդպես ցանկացել»,- նշեց խոսնակը:
Սոցցանցերի օգտատերն սկսեցին տարբեր լուսանկարներ հրապարակել, երբեմն նաև զավեշտալի՝ կից գրելով «Անթաքույց գեղեցկություն»: Ոմանք սկսեցին գրել, որ աղջկա վերաբերյալ բացասական կարծիքներ հայտնողները մի պահ պատկերացնեն, որ նրա փոխարեն կարող էր լինեն նրանց կինը, դուստրը, քույրը, մայրը: