«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» 

Նարեկ Հախնազարյան. Լեզուն թավջութակից ստորադասողը. «Մշակութային Հրապարակ»

Գիտություն և Մշակույթ

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վատ լեզու ունի: Աչքի չի ընկնում մտքի սրությամբ: Բնական տաղանդ է: Կարելի է ենթադրել՝ նույնիսկ հակառակ իր կամքին: 

Այսինքն, գուցե աշխատել է իր վրա, որովհետեւ միայն բնական տաղանդը քո անունը համաշխարհային չի դարձնի: Մի խոսքով, մարդը փառք է վաստակել, որին իսկապես արժանի է: Ու որպես մեկը, որը պատահական մարդ չէ մշակույթում, մտածել է իր քաղաքացիական խոսքն ասել նրանց հասցեին, որոնք այդքան էլ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսին: Բայց հո չի ասել, շրխկացրել է: 

«Դուք բառադի եք»,- կորոնավիրուսի վտանգը ստորադասող անպատասխանատուներին ախտորոշել է մեծ արվեստագետը: Դիմակի հետ խնդիր ունեցողների մասին, որոնք պատճառաբանում են, թե դիմակով շնչելը դժվար է, խեղդվում են, Նարեկ Հախնազարյանն ավելի կոպիտ է արտահայտվել: Նա ասել է. «Դու ավելի լավ ա խեղդվես, քան վարակվես, քան 100 հոգի քեզնից հետո վարակես»: Ինչ խոսք, համարձակ մտքեր են: Այսպիսի մտքերով ամեն օր փողոց դուրս չես գա: Հատկապես՝ թավջութակով: Գլխիդ կջարդեն: Նույնիսկ եթե լսողը վտիտ կին է: Որովհետեւ մեծ արվեստագետն այսպես չի խոսի նույնիսկ տականքի հետ: Որովհետեւ չի կարելի բառերի հետ այսպես վարվել: Ուղղակի չի կարելի: Ճշմարտության հետ, առավել եւս, եթե վստահ ես, որ ասածդ 100 տոկոսանոց ճշմարտություն է: 

Նարեկն ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել, աշխարհ տեսած արվեստագետ է, աշխարհ է տեսել, որովհետեւ աշխարհը նրա տաղանդի կամ գուցե հանճարի կարիքն ունի: Նա ուրախացրել է աշխարհին իր վարպետությամբ, բացառված չէ, որ նրա մասին բառեր չխնայեր հռչակավոր թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը: Եվ, ահա, Նարեկը լսել է, թե ինչպես են հազարավոր հայաստանցիներ երազում, որ Հայաստանը դառնա Շվեյցարիա: Այս օրերին Նարեկ Հախնազարյանը նրանց էլ ասելու բան ունի՝ ո՞նց կարող ենք ապրել Շվեյցարիայում, եթե մենք բառադի հայ ենք: Այսպես, ուրեմն՝ մենք բառադի հայ ենք: 

Ո՞րն է խնդիրը: Ես վաղը կարող եմ դուրս գալ փողոց ու բղավել՝ դուք՝ բոլորդ, ինձ լսողներդ ու չլսողներդ, քնածներդ եւ արթուններդ, հանճարներդ ու անտաղանդներդ, հոգեպես ազնիվներդ ու հոգեկան հիվանդներդ, իշխանություններն ու ընդդիմությունը, բացառապես բոլորդ կամ ուղիղ կեսը բառադի եք: Ի՞նչ կանեն լսողները: Մեծ մասը կմտածի, որ ես գիժ եմ, բանի տեղ չի դնի: Ու դժվար է ասել՝ կսխալվե՞ն նրանք: Կգտնվեն լուրջ վերաբերվողներ: Նրանք ունեն երկու տարբերակ՝ լռեցնել ինձ, ասենք, գլուխս ջարդելով, լռեցնել ինձ առանց գլուխս ջարդելու եւ հանձնել ոստիկանության ձեռքը: Գոնե հասարակական կարգը խախտելու համար ինձ մի պատիժ կնշանակեն: Եթե ես նույնն անեմ Ֆեյսբուքում, ամեն ինչ նույն արձագանքին կարժանանա: 

Ո՞րն է իմ ու Նարեկ Հախնազարյանի տարբերությունը: Ես ոչնչի տաղանդ չունեմ: Իմ մտքերը նույնիսկ ինձ են կասկածելի թվում: Եվ հենց այդ պատճառով ես զգուշանում եմ որեւէ անպատասխանատուի մասին մտածել, որ նա բառադի է: Նույնիսկ եթե համոզված եմ, որ նրա արածը բառադիություն է: Ես դատավոր չեմ: Ես նույնիսկ Նարեկ Հախնազարյանին չեմ դատապարտում: Մեր տարբերությունն այն է, որ ես ոչ մեկն եմ: Եթե ես փողոցում եւ Ֆեյսբուքում հայտարարեմ, որ ո՞նց կարող ենք ապրել Շվեյցարիայում, եթե մենք բառադի հայ ենք, ոչ մի եղանակ չեմ ստեղծի, մարդկանց մեծ մասը նույնիսկ կխնայի իմ հանդեպ ծաղրը, որովհետեւ ո՞նց կարելի է ծիծաղել մեկի վրա, որն ինքն իրենով ծիծաղելի է: Բայց Նարեկ Հախնազարյանը մեծ արվեստագետ է, Բախի «Սարաբանդան» է նվագում, այսինքն, ճաշակ է թելադրում: Եվ երբ նա ասում է, որ մենք բառադի ենք, նա կտրում է արվեստի հետ ինձ կապող թելը, որովհետեւ լեզուն թավջութակից բառադի չէ, ընկեր: 

Չի կարելի լեզվով ասել մտքովդ անցածը, իսկ թավջութակով Բախ նվագել: Թավջութակը նույնպես լեզու է, եւ նա իրենից դուրս կմղեր «բառադի» բառը, ինքը լեզվի մեծահոգությունը չունի: Հենց դա է ինձ տարբերում Նարեկ Հախնազարյանից: Ես թավջութակի արժանապատվությունը դեմքով գիտեմ, թեպետ նույնիսկ լեզվի մեջ իմ անտաղանդությունն աշխարհներ կապականեր, եթե միայն չունենայի լեզվի արժանապատվության զգացումը: Այլ հարց է, որ, գուցե, լեզուն ավելի ճշգրիտ արժանապատվություն ունի, քան ես եմ պատկերացնում: 

Նարեկ Հախնազարյանը որոշ հայաստանցիներին ուղղված իր մեղադրանքների թեման փակում է առնվազն ոչ ճիշտ տեղեկությամբ: Նա տեղյակ է, ասենք, ինձնից լավ, որ Հայաստանում երբեք դիմակների դեֆիցիտ (պակասորդ) չի եղել: Կոպիտ վրիպում է: Եղել է, այն էլ ոնց է եղել: Նույնիսկ Վրաստանի սահմանից դա լավ չի երեւա: Հայաստանի մեջ պիտի լինես, որ տեսնես: Հետո ասում է, որ մեր կառավարությունը երկրի դավաճան չէ, «դուք եք երկրի դավաճանը»: Հարց է ծագում՝ իրավունք ունի՞ մեծ արվեստագետը, որը երկրի փողերը չի ուտում, ազատ ստեղծագործող է եւ երկրի քաղաքացի, ասել նման բաներ: Գուցե ունի: Գուցե ամբողջ աշխարհն է համաձայն, որ նա ունի նման իրավունք: Գուցե ամբողջ աշխարհն է համաձայն նրա ամեն բառի հետ: Գուցե Տիեզերքը ոչնչանար, եթե նա չասեր այն, ինչ ասաց: Բայց ոչ արվեստի անունից: Արվեստի լեգիտիմությունն իշխանության լեգիտիմություն չէ: Արվեստը հաճախ սկսվում է այնտեղից, որտեղ վերջանում է իշխանությունը, երբեմն նույնիսկ այն ժողովուրդը, առանց որի գնահատականի այդ արվեստը չի ընկալվում: Եթե ամբողջ աշխարհն էլ լռի, արվեստին ոչինչ չի սպառնում: Նարեկ Հախնազարյանը պետք է իր լռությունը խոսեցնի իր թավջութակի հետ: Ընդամենը այսքանը: 

ՀԳ. Ես լսել եմ երկրորդ լայվում նրա մեղայականը: Լեզվի արժանապատվությունն այդ մեղայականից ոչինչ չի շահում: 

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (տեսանյութ) Եթե այսպես շարունակվի՝ վերամասնակցությունը ՀԱՊԿ–ում դառնա գործնականում անհնարին․ ՓաշինյանՇատ բան է կախված մեր երկրների փոխգործակցությունից․ Ալիևը՝ ՊուտինինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ով դեմ է գյուղերի հանձնմանը` ռուսամոլ է, ով կողմ է` հայրենասեր. իշխանական պրոպագանդան բանականության հետ կապ չունի․ Դանիելյան48 ժամը լրացել է․ Միհրան Պողոսյանը պատրաստվում է իշխանափոխություն անելՊատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա․ Փաշինյան
Ամենադիտված