Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Բագրատաշենում մեր թիմի ու մեր գործընկերների հետ միասին հատուկ գծանշումներ ենք արել, սոցիալական հեռավորության պահպանման համար։ Անկախ այդ հանգամանքից` Դուբայից ժամանող մեր հայրենակիցները շատ կարգապահ էին։ Պատմում էին, թե ինչ խոշոր տուգանքներ ու խիստ պահանջներ են դրված հակահամաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու համար։ Հպարտ եմ մեր թիմակիցներով»։