Թբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄ Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել 

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am

Հասարակություն

Lragir.am-ը հրապարակել է հայագետ Ռուբեն Հակոբյանի (Թարումյան) բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Պարոն Վարչապետ

Դիմում եմ ձեզ, թագավարակի հետ կապված վերջին սահմանափակումների առիթով։

Այսօր, երբ ամբողջ աշխարհում ընթացող քաղաքական զարգացումները չարագույժ ընթացք են ստանում, սպառնալով կործանել տնտեսություններ ու երկրներ, ցանկացած քաղաքականապես գիտակից մարդու համար արդեն ակնհայտ է, որ «թագավարակային» հիստերիան ունի միայն ու միայն քաղաքական աղբյուր։ Շեշտում եմ՝ հիստերիան, այլ ոչ թե հիվանդությունը, որի էության եւ դրա դեմ պայքարելու մասին կարելի է խոսել եւ որոշումներ կայացնել միայն մասնագիտական դիրքերից։ Սակայն կառավարության վերջին ամիսների հաջորդական քայլերը պարզորոշ վկայում են, որ նեղ բժշկագիտական խնդիրներ կարգավորելիս նա առաջնորդվում է զուտ քաղաքական նկատառումներով, եւ հետեւելով ԶԼՄ-ների հարուցած հիստերիային։

Պարոն Վարչապետ, դուք ձեր ելույթներում հաճախ եք կրկնում, որ ընտրված եք ժողովրդի կողմից։ Եւ իրոք, վերջին 25 տարիների ընթացքում ձեզնից ավելի բարձր լեգիտիմություն ունեցող ղեկավար Հայաստանը չի ունեցել։ Սակայն անցած երկու տարիների ընթացքում դուք ձեր անխոհեմ քայլերովքայլ առ քայլ կորցնում եք օրինականության եւ վստահության այն մեծ պաշարը, որով եկել եք իշխանության։ Դուք խճճվել եք ազգային, համաշխարհային եւ անձնական, հաճախ՝ անհամատեղելի մղումներում, մինչդեռ այդպես կառավարել չի կարելի։ Անհրաժեշտ են վճռական քայլեր՝ վճռական կողմնորոշումից բխած բոլոր իրարամերժ պահանջներին հնարավոր չէ բավարարել։

Ներկայումս աշխարհում ընթանում է տեղական ներուժը գերադասող արտադրողական ուժերի մեծագույն պայքար՝ ապազգային համաշխարհային առեւտրա-ֆինանսական ուժերի դեմ։ Այս պահին արդեն ակնհայտ է, որ համավարակային հիստերիան սանձազերծել են համաշխարհային տնտեսության ներուժը սեփականացրած եւ վերջին կես դարում աշխարհում գերակայող առեւտրա-ֆինանսական ուժերը՝ քայքայելու համար աշխարհի բոլոր երկրների արտադրական ներուժը, լռեցնելու համար իրենց կեղեքիչ գործելակերպի դեմ ընդվզող ժողովուրդներին։ Արդեն պարզ է, որ դրա համար նրանք պատրաստեն օգտագործելու այդ հիստերիայով հարուցված վախը, եւ դրա քողի տակ գործադրելու մարդկանց կամքը ճնշող ժամանակակից տեխնիկական եւ կենսաբանական միջոցներ, այդ թվում՝ հետեւող համակարգեր եւ հապճեպ ստեղծված այսպես կոչված «պատվաստանյութեր»։

Հայաստանում դեպքերը ընթանում են է այն ֆոնի վրա, երբ անցած երկու տարիների ընթացքում ձեր ղեկավարած Կառավարությունը պարզորոշ կերպով անտեսել է ազգային բոլոր խնդիրները՝ մշակութային, տնտեսական, իրավաբանական՝ հօգուտ ապազգային խնդիրների լուծման։ Արդյունքում ձեր հռչակած ոչ մի նախաձեռնություն (բացի, որոշ չափով՝ աղբահանության խնդրի) հաջողությամբ չի պսակվել։

Այսօր անզեն աչքով տեսանելի է, որ դուք գտնվում եք ամենատարբեր կողմեր ձեզ մղող ուժերի ճնշման տակ։ Ընդ որում ուժերից շատերը, օգտագործելով ձեր անհետեւողական քաղաքականությունից արդարացի դժգոհությունը պարզապես ուզում են ռեւանշի հասնել, ներկայանալով աշխարհում առայժմ գերակայող առեւտրա-ֆինանսական ուժերին, որպես այդ ուժերին առավել հավատարիմ գործակալներ, ովքեր է՛լ ավելի լավ կտապալեն երկրում դեռ մնացած արտադրությունն ու գործարարությունը եւ տեխնիկական եւ ուժային բոլոր միջոցներով կլռեցնեն դժգոհներին։ Եւ դուք օրըստօրե է՛լ ավելի խստացնելով սահմանափակումները կարծես մրցում եք այդ ուժերի հետ․ ով ավելի մեծ սահմանափակումներ կառաջարկի։ Սահմանափակումներ, որոնք, ինչպես պնդում են բազմաթիվ անվանի բժիշկ մասնագետներ, ոչ մի կապ չունեն բժշկական պահանջների հետ, այլ միայն սահմանափակում են մարդկանց աշխատելու հնարավորությունները, իսկ երբեմն պարզապես ստորացուցիչ են եւ խախտում են մարդու եւ քաղաքացու տարրական իրավունքները։

Սակայն ժամանակն է կողմնորոշվելու։ Այո, առեւտրա-ֆինանսական ուժերը այսօր դեռ զորեղ են, իրենք վերահսկում են ԶԼՄ-ների զգալի մասը, տնտեսական եւ կրթական համակարգերը, բայց ազգերի եւ անհատների ազատությունների համար մղվող պայքարում նրանք հեռանկարներ չունեն, քանի որ գործում են բնական տնտեսագիտական օրենքներին հակառակ։ Աշխարհի ազգերը վերականգնելու են համաշխարհային տնտեսության հավասարակշռությունը՝ վերադարձնելով ֆինանսական ոլորտին իրեն վայել՝ տնտեսությունը սպասարկող, այլ ոչ թե՝ գլխավորող ոլորտի դերը։

Պարոն Վարչապետ։ Անհրաժեշտ է անհապաղ դուրս գալ առկա փակուղուց, կտրելով համավարակի հիստերիայով պայմանավորված արատավոր շրջանը։ Դուք դեռ ունեք բավարար քանակով կողմնակիցներ եւ արհեստականորեն ներարկված սարսափին չենթարկված, բանականությունը չկորցրած ժողովրդի զանգվածը (իսկ այն գերակշիռ մասն է կազմում, ինչ տպավորություն էլ փորձեն ստեղծել տեղեկատվական դաշտը ուղղորդողները) կսատարի ձեզ։

Անհրաժեշտ է․

  1. Անհապաղ վերացնել անխտիր բոլոր տեսակի դրսից եւ ներսից պարտադրվող սահմանափակումները, պայմանավորված այսպես կոչված «համավարակի» (իսկ իրականում՝ սովորական սեզոնային շնչառական վարակի) դեմ, իբր, «պայքարով»։ Ներառյալ՝ դիմակներ կրելու նվաստացուցիչ եւ առողջապահական տեսակետից անօգուտ եւ նույնիսկ՝ վտանգավոր պարտադրանքները, ինչպես նաեւ դադարեցնել տարբեր տեսակի քարոզները․ զգույշ լինելու, չշփվելու, հեռավորություն պահպանելու եւ այլն․ յուրաքանչյուր կիրթ մարդ ինքը գիտի հիվանդության դեպքում վարքագծի տարրական կանոնները։ Պետք չէ երեսպաշտորեն ձեւացնել, թե իշխանություններն ավելի շատ են մտահոգված մեր հարազատների առողջությամբ, քան մենք։
  2. Առողջապահական հարցերը քննարկել՝ բացառապես բժիշկ մասնագետների խորհրդատվությամբ, բացառելով վիճակագրության եւ համաճարակաբանության տեսակետից անհեթեթ, եւ միաժամանակ՝ լայն զանգվածների շրջանում սոսկ խուճապ առաջացնող թվերով ձեռնածությունները։ Ապահովել այլ, ոչ թոքաբորբային հիվանդների կանոնավոր սպասարկումը։
  3. Անհապաղ հայտարարել Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական անկախության մասին եւ միջոցառումներ սկսել, ուղղված տուժած արտադրությունների եւ ծառայությունների աջակցմանն ու վերականգնմանը։
  4. Քաղաքական եւ տղամարդկային ուժ գտնել եւ հեռացնել պաշտոններից երկու առավել օդիոզ նախարարներին, ովքեր բացահայտորեն ներկայացնում են արտաքին ապազգային ուժերը․ այն է՝ առողջապահության եւ կրթության նախարարներին։ Ինչպես նաեւ՝ ֆինանսական բլոկի բոլոր ղեկավարներին․ գալիք տնտեսական նոր պայմաններում անհրաժեշտ են լինելու տեղական խնդիրների լուծմանը կողմնորոշված մասնագետներ։
  5. Դադարեցնել անդամակցությունը համաշխարհային առեւտրա-ֆինանսական ուժերի գործիքը դարձած ԱՀԿ-ին։
  6. Անհապաղ գործընթաց սկսել վերադարձնելու համար Հայաստանի կառավարումը նախագահական եղանակի՝ նվազագույնի հասցնելու համար արտաքին միջամտությունները Հայաստանի ներքին կյանքին։

Հաշվի առնելով աշխարհում ընթացող զարգացումների արագությունները, չի բացառվում, որ կողմնորոշվելու շատ քիչ ժամանակ է մնացել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինԱդրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացըԱդրբեջանական կողմը քանդել է Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄԴեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ 43-ամյա Փերիս Հիլթոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը (լուսանկար)Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունեն
Ամենադիտված