Վարչապետը հեռացրել է Արսեն Թորոսյանին ԱԱՏՄ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից
SocietyՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում, գրում է ArmLur-ը:
Խորհրդի նախագահի և անգամ անդամության պաշտոնից Փաշինյանը հեռացրել է նախարար Արսեն Թորոսյանին, իսկ նախագահությունը հանձնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նշենք, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամությունը վարչապետը հանձնել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին: