Հումորային բեմադրությունը ներկայացված է եղել հաճախորդի կողմից. Villa Hills-ի հայտարարությունը
ОбществоVilla Hills-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հետևորդներ և Villa Hills-ի հաճախորդներ,նկատելով քննադատական արձագանքները՝ ցանկանում ենք տեղեկացնել,որ 04.06.2020թ. միջոցառումը Villa Hills-ում կազմակերպված է եղել «Արտակարգ դրության» պահանջներին համապատասխան: Villa Hills-ի անձնակազմը, պահպանելով կանոնները, հյուրընկալել է ոչ մեծ մասշտաբային հարսանեկան արարողություն: Նշենք նաև, որ հումորային բեմադրությունը ներկայացված է եղել հաճախորդի կողմից, որի մասին մենք տեղեկացված չենք եղել: Մենք բարձրակարգ կերպով ապահովել ենք միայն ռեստորանի կողմից տրամադրվող ծառայությունները:
Հյուրերի քանակը եղել է սահմանափակ ` ոչ ավել, քան 30 անձ, ջերմաչափվել են սրահ մտնելուց առաջ, սեղանները եղել են համապատասխան հեռավորության վրա:
Հարգանքներով՝ Villa Hills-ի տնօրինություն»։