Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

Դիմակ և ձեռնոց կրելով իրավիճակը չենք կարող փրկել. Բժիշկ-թերապևտը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Blogosphere

Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում տարվող հակահամաճարակային քաղաքականությանը։ Մանուկյանի գրառումը՝ ստորև․ «Հարգելի պարոն Փաշինյան, ուզում եմ հայտնել իմ երախտագիտությունը այս ճգնաժամային պահերին ժողովրդի հանդեպ մեծ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելու համար, որ անգամ ինքներդ վարակակիր լինելով՝ փորձում եք ժողովրդի հետ լինել, սատարել և ամեն ինչ անում եք այս ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Ցանկանում եմ ձեզ և ձեր ընտանիքին առողջություն, ձեզ անսպառ ուժ և եռանդ։

Ես, որպես 28 տարվա բժիշկ թերապևտ, ցանկանում եմ կիսել ձեզ հետ իմ տեսանկյունը կորոնավիրուսի հակահամաճարակային մի շարք հարցերի հետ կապված։ Խնդիրները շատ են՝ և հին չլուծված և նոր առաջացած։ Քանի որ երեք ամսվա ընթացքում բաց մասնագիտական բժշկական քննարկումներ չեն եղել տարբեր հարթակներում (նույն ֆբ), որը ես բազմիցս առաջարկել եմ, որպեսզի և՛ բժիշկները, և՛ ժողովուրդը լսեն գրագետ և հիմնավորված կարծիքներ համաճարակի կանխարգելման, բուժման, բարդությունների և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասին ոլորտի առաջատար մասնագետների և փորձագետների կարծիքները, ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների, այլ ոչ թե տեսնելով ամենօրյա ավելացող թվերը, մահճակալային ֆոնդի սպառումը և հիվանդանոցային գերծանրաբեռնվածությունը (ժողովուրդը այս մասին ընդհանրապես չպետք է իմանա), ընկնեն անորոշության, սթրեսի, տագնապի մեջ և վերջապես թերահավատորեն վերաբերվեն իրավիճակին, չենթարկվելով արտակարգ դրության կանոններին։

Հարգելի պարոն վարչապետ, մեկամսյա արտակարգ դրության ժամանակ մեր ժողովուրդը հազիվ թե 50% պահպանեց հակահամաճարակային կանոնները, ի դեպ Ազգային ժողովում դիմակ և ձեռնոց կրեցին 25.05-ից, անգամ կարգը պահպանող ոստիկան և պաշտոնյա այդ օրերին չէր կատարում պարետի կողմից սահմանված կանոնները. մթերային խանութներում 50-70 մարդ, ոչ դիմակ, ոչ ձեռնոց, ոչ սոցիալական հեռավորություն։ Սահմանափակումները թուլացրեցինք շատ շուտ, հակառակը եթե ևս մեկ ամիս ավելի խիստ ռեժիմով, ինչպես հիմա ենք սկսել, պահեինք, կարծում եմ արդեն հաղթահարած կլինեինք համաճարակը (գոնե վարակվածների և բուժվածների թիվը կհավասարվեր, այլ ոչ 10 անգամ ավել)։

Այս օրերին վարակակիրների սրընթաց ավելացումը 18-25.05 անորոշ իրավիճակն էր, երբ դիմակը կարծես թե պարտադիր չէր, անախտանիշ և թեթև դեպքերը սկսեցին բուժվել և հսկվել տանը։ Ի դեպ կորոնավիրուսով հաստատված հիվանդի ընտանիքի անդամներին չեն թեստավորում (միայն 60-ից բարձր), մինչև ջերմությունը կբարձրանա 38°։

Դուք բազմիցս նշել եք, որ վարակի անխնա տարածման վտանգը հենց անախտանիշ վարակակիրներն են ներկայացնում, որոնք ունեն լավ ինքնազգացողություն, ազատ տեղաշարժվում են և տեղյակ չեն, որ վիրուսակիր են։ Ինչպես կարելի է հաստատված թեթև և անգանգատ ընթացք ունեցողների հարազատներին և ընտանիքի անդամներին չթեստավորել, և նրանք հանգիստ դրսում ման գան, անգամ եթե դիմակով են։ Չե որ մենք գիտենք, որ տանը մեկուսանալու հնարավորություն շատ քչերը ունեն, և դիմակներն էլ հաճախակի չեն փոխում, կրում 2 -3օր։ Հետևաբար հաստատված վարակակրի ընտանիքի բոլոր անդամներն էլ կարող են անախտանիշ վարակակիր լինել և տարածել վիրուսը իրենց ազատ տեղաշարժով։

Դիմակների, ձեռնոցների կրումը և սոցիալական հեռավորությունը պահպանելը անշուշտ պարտադիր է, դա միակ հսմաշխարհային հակահամաճարակային միջոցառումն է։ Բայց իմ կարծիքով դիմակ կրելը անհրաժեշտ է միայն փակ տարածքներում։ Մենք պետք է հասկանանք

1) որ դիմակը ոչ թե 100% կանխարգելում է վարակի տարածումը, այլ նվազեցնում վարակվելու հավանականությունը:

2) բաց տարածքներում անիմաստ է դիմակ կրելը, առավել ևս, երբ օդի ջերմաստիճանը շուտով կբարձրանա 30-35 աստիճան և ավելի դժվար կլինի դիմակով քայլել փողոցում։ Բաց տարածքում բավական է սոցիալական հեռավորությունը պահպանել։

Այնպես որ միայն հորդորել դիմակ և ձեռնոց կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը, իրավիճակը չենք կարող փրկել։

Ես առաջարկում եմ արտակարգ դրության զանգվածային հակահամաճարակային բժշկական կանխարգելման միջոցառումներ իրականացնել՝

1) անցնել զանգվածային թեստավորումների՝ կատարել ԻՖԱ հետազոտություն, որի միջոցով հայտնաբերվում են ոչ միայն ներկայիս վարակակիրները, այլ նաև արդեն վարակը հաղթահարած անախտանիշները, որպեսզի ասիմպտոմ վարակակիրներին հայտնաբերել և մեկուսացնել, թեկուզ նույն հյուրանոցներում, որտեղ և իրենց հետագա բուժման և վարման հարցերով կզբաղվեն տեղամասային թերապևտները։

2) թեստավորման հետ մեկտեղ բոլորին թթվածնի հագեցվածության (սատուրացիայի) ստուգում կատարել (< 93 դեպքում թոքերի ռենտգեն հետազոտություն/ համակարգչային շերտագրում ), իհարկե սկզբից խոցելի խմբերում՝ տարեցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցողներն, հետո մյուսներին։

3) առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊՕ) բժիշկների համար մշակել և հատկացնել ուղեցույցներ և չափորոշիչներ թեթև և միջին ծանրության թոքաբորբով հիվանդների վարման համար տնային պայմաններում կամ պոլիկլինիկայում՝ մեկուս գոտում ցերեկային ստացիոնար կազմակերպել, հաշվի առնելով հիվանդանոցների գեծանրաբեռնվածությունը և հիվանդների հոսպիտալիզացիայի հետ կապված ներկայիս դժվարությունները։ Ապահովվել պատշաճ անհատական պաշտպանիչ միջոցներով բուժանձնակազմին և այցելուներին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում։ ԱԱՊՕ աշխատանքները կանոնակարգելու և վերահսկելու համար ստեղծվի համակարգող հանձնաժողով։

4) վերապրոֆիլավորված ինֆեկցիոն հիվանդանոցներ հոսպիտալիզացնել միայն ծանր դեպքերը։

Շնորհակալություն։ Ներողություն եմ հայտնում, եթե խոսքս երկար էր։ Հույսով եմ օգտակար կլինեմ իմ ժողովրդին և իմ բազմաչարչար գորընկերներին։ Մաղթում եմ բոլորիս առողջություն, համբերություն, զգոնություն և կարճ ժամկետներում հաղթահարենք այս չգնաժամը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP
Most Popular