Քաջարանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինը վերածվել է մոխրակույտի
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ հունիսի 5-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են Mercedes E220 մակնիշի և BMW 530 մակնիշի ավտոմեքենաները:Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, սակայն Mercedes-ում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Mercedes-ն ամբողջությամբ այրվել է և շնորհիվ հրշեջների՝ օպերատիվ աշխատանքի՝ կանխվել է տարածումը BMW-ի ուղղությամբ։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Քաջաանի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։