«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Արամ Խաչատրյանի անվան մրցույթը շատ երկրների մշակութային կյանքում կարեւոր իրադարձություն է. Արայիկ Հարությունյան

Наука и культура

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ մեկնարկում է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը՝ առցանց ձեւաչափով։ Մինչ մրցույթին նվիրված ասուլիսի մեկնարկը ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը‚ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ‚ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը‚ ժյուրիի նախագահ‚ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադեւոսյանը‚ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի հիշատակին։

Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշում է‚ որ ցանկացած պայմաններում մենք պարտավոր ենք հիշել մեր հոգեւոր արժեքներն ու տարածել այն։ Կորոնավիրուսի տարածման պատճառով ստիպված են փոխել տոնական միջոցառումների ձեւաչափը. տուն-թանգարանը «ARLOOPA» կազմակերպության հետ համատեղ այսօրվանից մեկ ամիս շարունակ Երեւանի տարբեր անկյուններում հնարավորություն կընձեռի ունկնդրելու կոմպոզիտորի սիրված ստեղծագործությունները։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ողջունելով կազմակերպիչներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ թեեւ ցավալիորեն այս օրերին մշակույթը կորուստներ է կրում, բայց սա նոր հնարավորություն է՝ օգտագործելու ժամանակակից տեխնոլոգիաները՝ նոր շունչ հաղորդելով նաեւ արհեստական բանականությանը։ Նախարարը հաջողություն է մաղթել մրցույթի բոլոր մասնակիցներին աշխարհի տարբեր ծայրերից եւ հավելել. «Սա ոչ միայն Հայաստանի, այլեւ շատ երկրների մշակութային կյանքում կարեւոր իրադարձություն է։ Արամ Խաչատրյանը մեր մշակույթի խորհրդանիշներից է, այդ իսկ պատճառով մեծ կարեւորություն ենք տալիս այս մրցույթին։ 2020 թվականի այս մրցույթը կլինի յուրօրինակ եւ առավել հիշարժան»։

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը նկատեց‚ որ խաչատրյանական ստուգատեսը կազմակերպելով առցանց՝ Հայաստանը ներկա պայմաններում կարողացավ գտնել մի հնարավորություն‚ որպեսզի հնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը‚ ծանոթանանք նոր արվեստագետների‚ նոր անունների հետ։ «Աշխարհն այսօր ապրում է տարբեր խնդիրներով‚ սակայն երաժշտությունը‚ արվեստն իրենց տեղը գտնում են‚ եւ մենք առաջիկա օրերին կհիանանք տաղանդավոր երաժիշտներով։ Մենք երաժշտության միջոցով շփվում ենք աշխարհի հետ. անցած մի քանի տարիների ընթացքում աշխարհում մոտ 1800 երաժիշտ սովորել եւ կատարում է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Սա մեծ քաղաքականություն է. մրցույթի միջոցով հայկական երաժշտությունը հնչում է աշխարհում ոչ միայն հայերի‚ այլեւ օտարազգիների կողմից։ Այժմ արդեն վստահ եմ՝ նոր էջ ենք բացում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։ Աշխարհում կա հետաքրքրություն մրցույթի նկատմամբ‚ բավականին մեծ է մասնակիցների աշխարհագրությունը‚ ինչով կարելի է միայն հպարտանալ»‚- ասաց Արմեն Սմբատյանը։

Խաչատրյանական մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանը նշեց‚ որ հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող մրցույթն արդեն իսկ ունի իր ուրույն տեղն ու կշիռը միջազգային մրցույթների թվում. «Շատ համարձակ քայլ է մրցույթն առցանց անցկացնելը։ Ուրախ եմ‚ որ մեր երիտասարդներին հաջողվել է գտնել տեխնիկական այնպիսի հնարավորություններ‚ որոնք իրավունք են տալիս մեր մասնակիցներին հեռավար հանդես գալ նվագախմբի հետ եւ հնչեցնել Արամ Խաչատրյանի երաժշտությունը»։ Պարոն Թադեւոսյանը նաեւ ողջունեց ժյուրիի մյուս անդամներին։

Ասուլիսին միացել էր նաեւ մրցույթի ժյուրիի անդամ‚ PARMA Recordings ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բոբ Լորդը (ԱՄՆ)‚ որն իր ուրախությունը հայտնեց այս հիանալի ձեռնարկին մաս կազմելու համար։

Նշենք‚ որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է ջութակ մասնագիտությամբ։ Հեռավար կերպով կայանալիք ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։ Մասնավորապես‚ պատրաստվել է մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը. այն հասանելի է App Store եւ Google Play հարթակներում։ Առաջին անգամ հեռավար ձեւաչափով միասին հանդես կգան մենակատարը եւ նվագախումբը‚ եւ այս աննախադեպ գաղափարը կյանքի է կոչվել արհեստական բանականության շնորհիվ։ Մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլում ջութակահարները հեռավար կարգով հանդես են գալու նվագախմբի հետ` կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնագրությունը կատարել է երաժիշտների առանձին խմբերով։ Մրցույթի մասնակից ջութակահարները հնարավորություն են ունենալու ծրագրավորման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստանալ նվագախմբի նվագակցությունը, ընտրել հարմար տարբերակն ու իրենց կատարումը հեռավար համադրել նվագախմբային նվագակցության հետ։

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է եւ մասնակցելու իրավունք է ստացել 19 ջութակահար։ Մասնակիցների աշխարհագրությունը լայն է. նրանք ներկայացնում են Թայվանը‚ Կորեայի Հանրապետությունը‚ Հոնկոնգը‚ Ռուսաստանը‚ Ֆրանսիան‚ Լյուքսեմբուրգը‚ Կանադան‚ Դանիան‚ Շվեդիան‚ Ճապոնիան‚ Ավստրիան‚ Հունաստանը‚ Հայաստանը։

Մրցույթը կկայանա երեք փուլով։

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթն ազդարարող առցանց համերգին տաղանդավոր ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Համերգը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ այսօր՝ ժամը 22.30-ին։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Այն տեղի է ունենում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաեւ մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное