Վերջին ժամանակաշրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը և պատկերը․ «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն
ՀասարակությունՍիրելի քաղաքացինե՛ր, կարծում եմ՝ կարիք չկա ապացուցելու, թե որքան տարածված է կորոնավիրուսն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում: Այո՛, մենք կարող ենք հաստատել, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է կորոնավիրուս, սակայն այն ընթանում է թեթև կամ որոշ դեպքերում՝ անախտանիշ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպացրույցի ժամանակ ասաց Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը:
Դավիդյանը նշեց, որ եթե իրավիճակին անլուրջ վերաբերվենք ու չպահենք հակահամաճարակային կանոնները՝ մենք լուրջ վտանգի տակ կդնենք մեզ շրջապատող մարդկանց։
««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը առաջինն էր, որը վերցվեց «կորոնավիրուս» անունով չարիքի հարվածը։ Մենք ողջ անձնակազմով պայքարում ենք դրա դեմ։ 4 ամիս է, որ չգիտենք ինչ բան է հանգիստը, կտրվել ենք ընտանիքներից և ամբողջ օրը անցկացնում ենք հիվանդանոցում։ Վերջին ժամանակաշրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը և պատկերը։ Եթե նախկինում մենք ունենում էինք թեթև և միջին ծանրության դեպքեր, այժմ գերակշռում են ծանր և ծայարհեղ ծանր դեպքերը»,- ասաց Դավիդյանը, ապա, դիմելով քաղաքացիներին, հավելեց․ «Օգնեք մեզ՝ բուժաշխատողներիս։ Այս 4 ամիսների ընթացքում առանց տրտնջալու աշխատել ենք և շարունակում ենք աշխատել։ Ես ողջ կոլեկտիվին հայտարարել եմ՝ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը»։