Ոստիկանությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ, սակայն դա մեր նպատակը չէ. ոստիկանության ավագ լեյտենանտ
ОбществоՈչ բռնի, Թավշյա հեղափոխության ժամանակ ես ինքս լսում էի մեր հասարկության կողմից «ոստիկաները մերն է» կոչերը։ Ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող մի ոստիկան, որը ծառայություն է իրականացնում գրեթե ողջ օրը։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը՝ կոչ անելով քաղաքացիներին պահպանել պարետի որոշումները։
«Ոստիկանությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ, սակայն դա մեր նպատակը չէ: Մենք չենք փորձում քաղաքացիներին տուգանել, մենք չենք ուզում քաղաքացիներին տուգանել: Մենք հակված ենք այն հորդորին, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մեջ ունենա այնքան իրավագիտակցություն, որ հասկանա իր կողմից կատարվող գործողությունների լրջությունը»,- ասաց Մինասյանը: