ԱՄՆ-ում ձերբակալվել է Ֆլոյդի մասին թռուցիկներ բաժանող պատանիների վրա հարձակում գործած տղամարդը․ ABC
USAԱՄՆ Մերիլենդ նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով հարձակվել էր Ջորջ Ֆլոյիդ մահվան համար արդարադատության կոչերով թռուցիկներ բաժանող դեռահասների վրա, հայտնում է ABC-ն։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունիսի 1-ին: Ուրբաթ օրը մեղադրյալն ինքն է հանձնվել ոստիկանությանը։ Պարզվել է, որ նա Քենսինգթոնի բնակիչ 60-ամյա Էնթոնի Բրեննան է: Նրան մեղադրանք է առաջադրվել հարձակում գործելու երեք դեպքի հանգամանքներով:
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր ու անկարգություններ են բռնկվել: Այս դեպքի առիթով չորս ոստիկան ազատվել է աշխատանքից։ Նրանցից մեկը մեղադրվում է սպանության, իսկ մնացածը՝ նրան օժանդակելու մեջ: