Համաճարակաբանը հավանություն է տվել ԱՀԿ֊ի՝ դիմակներ կրելու վերաբերյալ նորացված ցուցումներին․ NSN
Համաճարակաբան Անատոլի Ալշտեյնը հավանություն է տվել ԱՀԿ֊ի՝ դիմակներ կրելու վերաբերյալ նորացված ցուցումներին։ Նա շեշտել է, որ ԱՀԿ-ի առաջարկությունը չի կարող ուշացած լինել, քանի որ կորոնավիրուսային պանդեմիան դեռևս շարունակվում է: «ԱՀԿ֊ից մեզ միշտ ասել են, որ անհրաժեշտ է դիմակ կրել ինչպես հիվանդին պաշտպանելու, այնպես էլ հիվանդներից պաշտպանվելու համար», - ասել է նա՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, և դրա համար անհրաժեշտ է դիմակով պաշտպանություն։ Համաճարակաբանը հիշեցրել է, որ դա 100% պաշտպանության երաշխիք չէ, բայց նվազեցնում է առողջ մարդու վարակվելու հավանականությունը: Նախկինում ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրիեսեսը ասում էր, որ կազմակերպությունն առաջարկում է դիմակներ օգտագործել միայն այն դեպքում, եթե «սոցիալական հեռավության» պահպանումը դժվար է, ինչպես օրինակ՝ խանութներում կամ հասարակական տրանսպորտում։ ԱՀԿ-ն նաև առաջարկել է դիմակներ օգտագործել քրոնիկ հիվանդություններով տառապող և 60 տարեկանից բարձր անձանց: