Ֆրանսիայի իշխանություններն արգելել են Փարիզի ԱՄՆ դեսպանատան մոտ Ֆլոյդի հիշատակի ցույցի անցկացումը․ Ռիա Նովոստի
ԱշխարհՓարիզի ոստիկանությունը թույլ չի տվել ԱՄՆ֊ի դեսպանատան մոտ ռասիզմի դեմ պայքարի ու Ջորջ Ֆլոյդի հիշատակին կազմակերպված ցույց անկացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հանրահավաքի նախօրեին ոստիկանությունը և ժանդարմերը հսկողության տակ են վերցրել ողջ տարածքը, որտեղ, բացի ԱՄՆ դեսպանատնից, կան նաև այլ դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև Ֆրանսիայի ՆԳՆ-ն և երկրի Նախագահի նստավայրը՝ Չամփ Ելիսը: Միայն տեղացիները կամ լրագրողները կարող էին անցնել ոստիկանության շրջափակման մեջ գտնվող տարածքով: Ավելի վաղ, քաղաքային իշխանությունները հայտարարեցին այս գործողության արգելքի մասին՝ առաջնորդվելով համաճարակի հետ կապված արգելքով։ Ֆրանսիայի մայրաքաղաքը դեռևս գտնվում է կորոնավիրուսի բաշխման «նարնջագույն» գոտում։ Թեև համաճարակը, իհարկե, միակ պատճառը չէր. Ֆրանսիայի իշխանությունները նաև այսպես փորձում են կանխել նոր անկարգությունների սպառնալիքը: Փարիզում արդեն իրականացվել են մի շարք գործողություններ ռասիզմի և ոստիկանության բռնությունների դեմ, մասնավորապես, հունիսի 2-ին մոտ 20 հազար մարդ դուրս էր եկել քաղաքի փողոցներ: Ցույցերը ուղեկցվում էին անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: