ԱՄՆ֊ում բողոքի ցույցերը շարունակվում են․ Չիկագոյի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել․ Fox News
ԱՄՆԱՄՆ֊ում Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ծավալված զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են։ Այսօր Չիկագոյում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ սևամորթների իրավունքները պաշտպանելու պահանջով, հայտնում է Fox News-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ հազարավոր մարդիկ խաղաղ երթով քայլում են քաղաքի գլխավոր փողոցներից մեկով: Հիշեցնենք, որ վերջին օրերին բողոքի ու անկարգությունների մեծ ալիք տարածվեց Միացյալ Նահանգների քաղաքներում՝ ոստիկանի անփութության արդյունքում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի պատճառով։ Խռովություններն սկսվելուց հետո չորս ոստիկան ազատվեցին աշխատանքից։ Նրանցից մեկը մեղադրվում է սպանության մեջ: