Մաքգրեգորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին (լուսանկար)
ՍպորտԵրկու քաշային կարգերում «Ultimate Fighting Championship» (UFC) նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին: Իր թվիթերյան էջում մարզիկը շնորհակալություն է հայտնել բոլորին և լուսանկար է տեղադրել մոր հետ: «Ողջույն։ Ես որոշեցի վերջ տալ մարտերին: Շնորհակալ եմ բոլորիդ հիանալի պահերի համար: Դա աննկարագրելի էր: Ինչ հիանալի ուղի էր: Ահա Լաս Վեգասում իմ և մայրիկիս լուսանկարը` իմ հաղթանակներից մեկից հետո, երբ ես դարձա աշխարհի չեմպիոն: Կառուցեք ձեր երազանքի «տնակը»։ Ես սիրում եմ ձեզ: Ինչ էլ որ ցանկանաք, ձեր կլինի, հավատացեք»,-այսպես է մակագրել UFC-ի նախկին չեմպիոնը մայրիկի հետ իր լուսանկարը։ Անցյալ տարվա մարտին հայտնի ըմբիշն արդեն հայտարարել էր իր մասնակցությամբ մարտերի ավարտի մասին: Սակայն նրա «հրաժարականը» տևեց մոտ մեկ ամիս: MMA-ում իր կարիերայի ընթացքում Մաքգրեգորը 22 հաղթանակ է տարել և կրել է չորս պարտություն: