Շնորհակալ եմ Միքայել Մինասյանին՝ Ռախմանինովի անմահական «Վոկալիզը» հիշեցնելու համար. Նարեկ Հախնազարյան (տեսանյութ)
BlogosphereՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսանյութերին, որում խոսում է նաև երիտասարդ երաժշտի՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեսաուղերձների մասին:
«Շնորհակալ եմ Միքայել Մինասյանին Ռախմանինովի անմահական «ՎՈԿԱԼԻԶԸ» հիշեցնելու համար. ընդունում եմ՝ ազդեցիկ է: Ազդեցիկ մի գործ էլ ես հիշեցնեմ. կատարումից շատ ժամանակ չի անցել՝ այս տարվա ապրիլի 24-ն էր, իմ մեկուսացման ավարտից մի քանի օր անց... Սոլիմայի «Lamentatio» գործը ընդունեք որպես այս՝ այլ երանգ ստացած պատմության ավարտ»։