«Պետք չէ ուրախանալ այսօր հրապարակված ցածր թվերով, հիմնական լաբորատորիան չի աշխատել»
ԲլոգոսֆերաՀանրային վերահսկողության կենտրոն ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2019թ-ի մարտ ամսին Նիկոլը հայտարարում էր, որ կառավարությունը ներդրողների հետ 3,1 միլիարդ դոլարի 89 ծրագրեր է քննարկում ներդրողների հետ։ Դրանցից 45-ը՝ շուրջ 765 մլն դոլարը, վարչապետը համարել էր իրատեսական են և արձանագրել էր, որ գտնվում են իրագործման այս կամ այն փուլում, իսկ 2 մլրդ 337 միլիոն դոլարի ևս մի քանի ծրագիր քննարկման փուլում են։ Այս հայտարարությունից անցել է մեկ տարի, և տեսանելի չեն այդ ներդրումները, բացված աշխատատեղերը, բայց հիշում ենք թե շոու-ներդրումների մի ամբողջ շարք, որոնք լայնորեն լուսաբանվեցին ԶԼՄ-ներում։ Դրանցից առավել մեծ հնչեղություն ստացածներն էին հայկական հեռուստացույցների, սառնարանների հացաքագրման գործարանի բացումը, որի փակումը տեղի ունեցավ բացման օրը, հայկական ավտոմեքենաների արտադրությունը, գազի բալոնների արտադրությունը և այսպես շարունակ։ Մինչդեռ նոր արտադրամասերի բացման փոխարեն Նիկոլի փաստերի մեջ հայտնվում են Աննային 10 000դրամով տուգանելը և մեկ ընձառյուծի հայտնվելը Ենոքավանում։
Տնտեսական հեղափոխության երկրորդ փուլի 356-րդ անգամ մեկնարկ տալը ուշանում է»։