«Մեսսին հիանալի մարզավիճակում է՝ չնայած վնասվածքին»․ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Սեթեն․ As
Սպորտ«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սեթենն ասել է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին հիանալի մարզավիճակում է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին բաց է թողել թիմի մարզումը և մկանների վնասվածքի պատճառով աշխատում է անհատական ծրագրի վրա: Երկուշաբթի օրը սպասվում է, որ արգենտինացին կվերադառնա մարզման՝ «առանց սահմանների»: «Նա ճարպիկ է, լուրջ ոչինչ չկա: Նա հիանալի մարզավիճակում է, խաղալու հետ խնդիրներ չունի», - ասել է Սեթենը, մեջբերում է As-ը: Մարտին կորոնավիրուսի պատճառով դադարեցված Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին՝ առանց հանդիսականների խաղերով: