Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Նադալը և Պաու Գազոլը հավաքել են ավելի քան 14 միլիոն եվրո․ Marca
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը և իսպանացի բասկետբոլիստ Պաու Գասոլը «Կարմիր խաչի» հետ համատեղ արշավում արդեն իսկ ավելի քան 14 միլիոն եվրո են հավաքել կորոնավիրուսով տառապող մարդկանց օգնելու համար, հայտնում է Marca-ն: Գասոլն ու Նադալը, «Կարմիր խաչի» հետ միասին, մարտի 26-ին մեկնարկել են #NuestraMejoVictoria (Մեր լավագույն հաղթանակը) ակցիան: Նախատեսվում էր հավաքել 11 միլիոն եվրո, բայց այդ գումարը, ինչպես նշվեց, գերազանցվել է: