Ոստիկանապետ Արման Սարգսյանը ևս հեռացավ պաշտոնից․ նոր ոստիկանապետը Փաշինյանի մտերիմն է
ՔաղաքականՈստիկանապետ Արման Սարգսյանը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ այսօր ստացել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ։ Ըստ տեղեկությունների՝ վերջինս վարչապետի մտերիմն է և համաքաղաքացին։
Ավելի վաղ, նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարչապետից առաջարկ են ստացել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Նշենք, որ ԼՈՒՐԵՐ.com օրեր առաջ գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ոստիկանապետ Արման Սարգսյանին ու ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և նրանց մեղադրել իրեն ոչ ճիշտ ինֆորմացիա զեկուցելու հարցում: