Ռուսաստանը բացում է սահմանները աշխատելու, սովորելու և բուժվելու նպատակով արտասահման մեկնողների առջև․ Ռիա Նովոստի
RussiaՌուսները կկարողանան արտասահման մեկնել հարազատների խնամքի, բուժման, աշխատանքի և ուսման համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը «Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի» նախագահության նիստի ժամանակ: Նա հավելեց, որ Օտարերկրացիները նույնպես կկարողանան մուտք գործել Ռուսաստան բժշկական նպատակներով։ Համապատասխան հրամաններ արդեն ստորագրվել են:
ԱՀԿ-ի համաճարակի հայտարարությունից հետո երկիրը ամբողջությամբ փակեց իր սահմանները: Մինչ օրս Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 476 658 դեպք, վերականգնվել է ավելի քան 230 000 քաղաքացի, 5 971֊ը մահացել է: Վարակի գագաթնակետը, ըստ մասնագետների, անցել է։ Իշխանությունները հետզհետե վերացնում են նախկինում ներդրված սահմանափակումները: