«Մանչեսթեր Յունայթեդը» «Այաքսին» կառաջարկի 40 միլիոն եվրո Վան դե Բեկի տրանսֆերի համար
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հոլանդական «Այաքսին» 40 միլիոն եվրո առաջարկել կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկի տրանսֆերի համար, հայտարարել է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Լրագրողի խոսքով՝ այս պահին անգլիական ակումբը դեռևս միայն առաջարկն է պատրաստում, բայց արդեն բանակցում է խաղացողի գործակալի հետ: 23-ամյա Վան դե Բեկի պայմանագիրը «Այաքսի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ: