Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey 

Տիկին Հովհաննիսյանն իր հաշվարկները կառուցել է բացարձակ անտրամաբանական «փաստարկների» վրա. Գոռ Աբրահամյան

Blogosphere

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության նախկին նախարար, Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջին արված գրառմամբ փաստացի կասկածի տակ է դրել դատախազության հրապարակած որոշ պաշտոնական տվալներ՝ ըստ էության, փորձելով հարուցել դրանց նկատմամբ հանրության անվստահությունը:

Իր առջև դրված այս խնդիրը լուծելու հարցում, սակայն, տիկին Հովհաննիսյանը, այնքան է շտապել, որ իր հաշվարկներն ու եզրահանգումները կառուցել է բացարձակ անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա:

1. Հանցավորության և սպանությունների աճի մասին

Եթե տիկին Հովհաննիսյանը մի փոքր հետևողական լիներ և թերթեր նաև դատախազության պաշտոնական կայքում առկա ՀՀ դատախազության նախորդ տարիների հաղորդումները, կնկատեր, որ հանցագործությունների թվի աճ արձանագրվում է՝ առնվազն վերջին 10 և ավելի տարիներին (առանձին բացառություններով): Օրինակ՝ 2009թ. հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 54.6%-ով, 2016թ. 10.1%-ով, 2017թ.՝ 8.1%-ով, 2018թ.՝ 11.2%-ով:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ չնայած վերոնշյալին՝ հանցավորության աճի միտումները տիկին Հովհաննիսյանին, չգիտես ինչու, անհանգստությունն արտահայտելու տեղիք չէին տալիս այն ժամանակ, երբ ԱԺ պատգամավորի և փոխնախագահի կարգավիճակի բերումով ուներ խորհրդարանի ամբիոնից դրանք հնչեցնելու հնարավորություն:

Սակայն առավել տարակուսելին այն է, որ խաղալով կոնտեքստից կտրված ստերիլ թվերի հետ՝ տիկին Հովհաննիսյանը ո՛չ Դատախազության հաղորդման և ո՛չ էլ ՀՀ գլխավոր դատախազի ելույթում «չի նկատել» այն վերլուծված բազմաթիվ օբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են հանցագործությունների թվի ավելացման վրա, այդ թվում՝ հանցագործությունների արձանագրման, գրանցման ցուցանիշների բարելավումը, լատենտային բնույթ կրող, մասնավորապես, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման բազմապատիկ ցուցանիշների ավելացումը և այլն:

Ինչ վերաբերում է սպանությունների թվի ավելացմանը, տիկին Հովհաննիսյանը համեստորեն շրջանցել է նաև այն իրողությունը, որ աճը տեղի է ունեցել 2018թ. արձանագրված՝ այս բնույթի հանցագործությունների աննախադեպ նվազման (35 դեպք) ֆոնին և անգամ 2019թ. ավելանալու պարագայում չի հասել 2017թ. պատկերին՝ (49 դեպք):

2. Կալանավորման միջնորդությունների և դրանց վերաբերյալ արված մակերեսային հետևությունների մասին

Վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը՝ տիկին Հովհաննիսյանը, համառ ջանքերով փորձում է հակասություններ պեղել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների և դրանց բավարարման վերաբերյալ դատախազության ներկայացրած վիճակագրական տվյալների մեջ՝ ընդհանրացնելով, թե ամեն կերպ փորձ է արվում պատրանք ստեղծել, որ «հեղափոխական օրերի դատախազությունը ամենահումանիստականն է և ամենաառաջադեմը` փորձելով գոնե մի քանի տոկոսով մանիպուլացնել թվերը»:

Թերևս, տարօրինակ է, որ տիկին Հովհաննիսյանը նախ փորձ չի արել հասկանալու երկու մարմինների կողմից տրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ վիճակագրական տվյալների նման շոշափելի տարբերությունների պատճառը: Իսկ պատճառն առավել քան պարզ է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նրա հարցման ձևաչափին համահունչ, տրամադրվել են 2019թ. ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ԲՈԼՈՐ միջնորդությունների տվյալները, որը, ներառում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) մեղադրյալների վերաբերյալ տվյալները: Մինչդեռ Դատախազութան հաղորդման մեջ նշված հոդվածի մասով տվյալները ներառված չեն հասկանալի՝ իրավական համապատասխան վերլուծություններն օբյեկտիվ ներկայացնելու նպատակով: Ընդ որում՝ հենց նմանատիպ շփոթության տեղիք չտալու համար հաղորդման մեջ փակագծերում այդ մասին արված է հատուկ նշում (էջ 38): Չի՞ տեսել տիկին Հովհաննիսյանը այդ նշումը, թե՞ չտեսնելու է տվել...

Ավելին. չնայած ՀՀ դատախազության հաղորդման մեջ մանրակրկիտ «պեղումներ» կատարելու հանգամանքին, տիկին Հովհաննիսյանը «չի նկատել», որ Դատախազությունն ինքն է հաղորդման մեջ օբյեկտիվորեն նշել, որ նախորդ տարվա համեմատ խափանման միջոց կալանքի միջնորդություններն ավելացել են՝ նշելով դրա նույնքան օբյեկտիվ և անհերքելի պատճներն ու հիմնավորումները (էջ 38):

Ուղղակի զավեշտալի են «հեղափոխական օրերի դատախազությանը» ամեն կերպ ամենահումանիստականը և ամենաառաջադեմը ներկայանացնելու մեղադրանքները, եթե նկատի ունենանք, որ խափանման միջոց կալանավորման պրակտիկան փոփոխելուն ուղղված նախաձեռնությունը ՀՀ դատախազությունը ցուցաբերել է սկսած դեռևս 2017թ.-ից՝ կատարված խորքային ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա. և դրան գործառնական նշանակություն է տվել ՀՀ դատախազության կոլեգիայի 04.08.2017թ. որոշման ընդունմամբ:

3. Կաշառքի գործերի վերաբերյալ.

Տիկին Հովհաննիսյանը հակասություններ է բստրել նաև կաշառքի հետ կապված գործերի առնչությամբ ՀՀ դատախազության հաղորդման և կառավարության տարեկան զեկույցի միջև՝ նշելով, թե դատախազության առավելագույն հաշվարկներով այդ գործերի թիվը 60 է, իսկ ըստ կառավարության տարեկան զեկույցի` 324:
     Այստեղ, ինչպես նաև իր հետագա բոլոր թվային համադրությունների մեջ տիկին Հովհաննիսյանը շատ անհաջող ձևով գործադրել է ամենահաճախ կիրառվող և շաբլոնային մանիպուլյացիոն հնարքներից մեկը. համադրել անհամադրելին և հանրությանը հրամցնել իր համար ցանկալի պատկեր:

Բանն այն է, որ իր վկայակոչած՝ ՀՀ կառավարության գործունեության 2019թ. զեկուցում զետեղված կաշառքին վերաբերող թիվը՝ 324, վերաբերում է արձանագրված հանցագործության ԴԵՊՔԵՐԻՆ: Մինչդեռ դատախազության բոլոր հաղորդումներում, դրա վերաբերյալ վիճակագրական տվյալները վերաբերում են հանցագործության դեպքերով նյութերի նախապատրաստմանը, քրեական գործերի հարուցմանը, վարույթում քննվող գործերին և դրանցով հետագա դատավարական փուլերին: Տարօրինակ է, որ տիկին Հովհաննիսյանը չգիտի հանցագործության դեպքերի և քրեական վարույթների տարբերությունը:

Ընդ որում՝ անհասկանալի է՝ նա որտեղի՞ց է վերցրել կաշառքի 60 գործի վերաբերյալ թիվը, քանի որ տարեկան հաղորդման մեջ, օրինակ, 101-րդ էջի 3-րդ պարբերությունում, որը վերաբերում միայն կաշառք ստանալուն, հստակ նշված է. «Կաշառք ստանալու (ՀՀ քր. օր 311-րդ հոդված) վերաբերյալ վարույթում քննվել է 63-ով կամ 32.6%-ով ավել քրեական գործ (2018թ.-193 գործ, 2019թ.-256 գործ), 17-ով կամ 85%-ով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան քան 2018թ.-ին (2018թ.-20 գործ, 2019թ.-37 գործ) և դատի է տրվել 9-ով կամ 20.9%-ով ավել անձ (2018թ.-43 անձ, 2019թ.-52 անձ)»:

4. Պետությանը պատճառված վնասների մասին

Այս հատվածում, տիկին Հովհաննիսյանը, իսկական «շիլաշփոթ» է սարքել և այնքան խճճվել, որ ընդհանրապես կորցրել է տրամաբանության թելը:
     Մասնավորապես, նա նշում է, որ հաղորդումը բանավոր ներկայացնելիս գլխավոր դատախազը նշել է, թե պետությանը հանցագործություններով պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամ և որ դա ներկայացվել է իբրև նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցող թիվ։ Այնինչ, ըստ տիկին Հովհաննիսյանի, 2018թ. հաղորդման մեջ նշված է, որ միայն կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում վերականգնվել է շուրջ 4 մլրդ դրամ։

Նախ՝ 1.2 մլրդ դրամի վերականգնման մասին ՀՀ գլխավոր դատախազը նշել է բացառապես պետական շահերի պաշտպանության գործառույթի կատարման համատեքստում, ընդ որում բացառապես դատախազական ներգործության միջոցների (նախազգուշացումներ, ուսումնասիրություններ) կիրառմամբ ընդհանուր վերականգնված վնասի առնչությմաբ: Հատուկ ընդգծեմ, որ դրանում առհասարակ ներառված չէ քրեական գործերով վնասի վերականգնման ցուցանիշը:

Բայց, տիկին Հովհաննիսյանը միայն իրեն հասկանալի տրամաբանությամբ վերոնշյալ, կրկնում եմ՝ բացառապես պետական շահերի պաշտպանության շրջանակներում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2019թ. վնասների վերականգնման ցուցանիշը համադրել է ոչ ավել ոչ պակաս...2018թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննված և ավարտված քրեական գործերով վերականգնված վնասի չափի հետ:

Մեկ այլ մասում էլ պնդում է անում, թե մի կողմից, իբր, դատախազությունը նշում է քրեական գործերով 12.4մլրդ դրամի վերականգնման մասին, մյուս կողմից խոսում բավարարված հայցերի, հարուցված գործերի, նախազգուշացումների արդյունքում շուրջ 1.4 մլրդ դրամի վերականգնման մասին: Այն բանում, որ սա կոռուպցիոն քրեական գործերով վնասի վերականգնման և պետական շահերի պաշտպանության գործիքակազմի՝ միմյանց հետ օրգանական կապ չունեցող տվյալների համադրության վիճակագրական «աճպարարության» հերթական դրսևորումն է, կարելի է համոզվել՝ ընդամենը ծանոթանալով թե ինչի մասին է խոսվում ՀՀ դատախազության գործունեության 2019թ. հաղորդման՝ Ա. Հովհաննիսյանի կողմից վկայակոչված 103-րդ էջում և ինչի մասին՝ 152-րդ էջում:

Ափսոս, որ նախկին արդարադատության նախարարը քրեական վարույթների և դատախազության գործառույթներից միայն մեկի՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի գործիքակազմի արդունքների տարբերությունը չի պատկերացնում:

Չբավարարվելով այսքանով՝ Արփինե Հովհաննիսյանը վկայակոչել է 2019թ. ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ մի լրատվամիջոցի կողմից ԱԱԾ-ից ստացած տվյալների և ՀՀ դատախազության հաղորդման մեջ նշված տվյալների նույնպիսի մի «աջապսանդալի» հիման վրա իր արած գրառումը, որին անգամ հարկ չէինք համարել անդրադառնալ՝ դրա աբսուրդայնության պատճառով:

Որովհետև գրառման հեղինակը փորձել էր համադրել և համեմատել ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում 2018 թվականի մայիսից մինչև 2020թ. մարտ ՔՆՆՎՈՂ (ըստ գրառման մեջ նշվող ձևակերպման) քրեական գործերով պատճառված վնասի չափը և ՀՀ դատախազության կողմից ներկայացված 2018 և 2019թթ. տվյալները, որոնք վերաբերում են բացառապես կոռուպցիոն բնույթի՝ ՄԻԱՅՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐՈՎ ու ԱՎԱՐՏՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ պետությանը պատճառված վնասի չափին և վերականգնմանը (էջ 102): Այսիքն այս դեպքում ևս գործ ունենք ակնհայտորեն անհամադրելի տվյալների զուգահեռման հետ:

Վերոնշյալը, թերևս, ավելորդ մեկնաբանության տեղիք չի թողնում, թե իրականում ում երևակայության արգասինքն են ներկայացվող թվերը:

Նման տխուր պատկեր, իհարկե, չէր լինի, եթե գրառման հեղինակին առաջնորդեր ոչ թե մանիպուլյատիվ մեթոդներով դատախազության նկատմամբ անվստահության հերթական դոզան հանրութանը ներակելու, այլ իրավիճակը և ներկայացված տվյալները խորությամբ ըմբռնելու և անհրաժեշտության դեպքում հնարավոր սխալներն ու թերացումներն (որից ապահովագրված չի ոչ ոք) ուղղելու սրտացավ քաղաքացիական մոտեցումը:

Ցավոք, սակայն, ունենք այն, ինչ ունենք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to Armenia
Most Popular