«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» «Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դրամ են տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» «Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» 

Համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ

Քաղաքական

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն և առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել էր աշխատանքային աննախադեպ մի քննարկում, որին մասնակցեցին առողջապահության ներկա և նախկին նախարարները, ինչպես նաև՝ բուժկենտրոնների ղեկավարներ և բժիշկներ:  

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ պետք է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների և հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:

Մեկ հարկի տակ էին մարդիկ, ովքեր նույն՝ առողջապահության նախարարի պաշտոնն են զբաղեցրել տարբեր քաղաքական ղեկավարների ձևավորած կառավարությունում: Մասնավորապես՝ Արա Բաբլոյանը նախարար է եղել այն ժամանակ, երբ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ Արմեն Մուրադյանը նույն պաշտոնը զբաղեցնում էր արդեն Սերժ Սարգսյանի օրոք: Այսինքն՝ համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ: Պատկերավոր ասած՝ այս դեպքում կա միայն մեկ գույն՝ մարդու առողջության «գույնը»:

Նախագահ Սարգսյանի աշխատանքային այս նախաձեռնությունը միակը չէ համավարակի դեմ ուղղված պայքարում: Համավարակի առաջին օրվանից սկսած պարբերաբար հեռավար զրույցներ է ունեցել իր գործընկերների՝ տարբեր երկրների նախագահների, այդ թվում՝ Իտալիայի, Իսրայելի նախագահների, Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, ինչպես նաև՝ միջազգային կառույցների ղեկավարների հետ, տեղեկանալու, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում, և դրանցից հատկապես որոնք են առավել արդյունավետ: Այս բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ առողջապահության նախարարությանը:

Ի դեպ, ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսի համավարակը նոր էր սկսել թափ հավաքել, նախագահական նստավայրից արված պաշտոնական մի լուսանկար մի պահ նույնիսկ դարձավ ավելի կարևոր թեմա, քան՝ կորոնավիրուսն էր: Նախագահ Սարգսյանն ընդունել էր Հայաստանում Չինաստանի դեսպանին: Առաջին հայացքից՝սովորական պաշտոնական հանդիպում: Ոչ սովորականն այն էր, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Չինաստանի դեսպանը նստած էր նախագահից բավականին հեռու, և զրույցն ընթանում էր որոշակի հեռավորության վրա, որն այդ ժամանակ դեռ «սոցիալական հեռավորություն» չէր կոչվում:

Հանրապետության նախագահի ու դեսպանի հանդիպմանը, ինչպես նաև դրանից հետո նրանց նաև հեռավար զրույցներին հաջորդեց Չինաստանից Հայաստան հատուկ ինքնաթիռի ժամանումը: Այն մեր երկիր հասցրեց Չինաստանի աջակցությունը ՝ «Թող որ մեր ընկերությունը լինի Արարատ լեռից էլ բարձր և Յանցզի գետից էլ երկար» մակագրությամբ: Ինքնաթիռի բերած բժշկական պարագաների, դեղորայքի ու սարքավորումների մեջ առանձին նվեր-խմբաքանակ կար՝ հատուկ Հայաստանի նախագահի համար: Դրանց մեջ նաև դիմակներ կային, որոնցից օրեր առաջ նախագահի աշխատակազմը հատկացրեց նաև տարեցների և մանուկների խնամքի հաստատություններին...

Այդ ձևաչափով հանդիպումներ եղան նաև այլ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ԱՄԷ և Ճապոնիայի դեսպանների հետ: Իբրև արդյունք, մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև պայմանավորվածության արդյունքում արդեն ապրիլին հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան հասցվեցին բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար...:

Նախագահի այս նախաձեռնությունները չունեն սեփական անձի կարևորությունը շեշտելու միտում, այլ մատնանշում են խորհրդարանական կառավարման պայմաններում նախագահի ինստիտուտի դերակատարման կարևորությունը: Ըստ էության, նախագահի նախաձեռնությամբ տեղի ունենած վերջին հանդիպումն առողջապահական ոլորտի ներկա և նախկին պատասխանատուների հետ քայլ էր ոչ միայն առողջապահական, այլև՝ քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի տեսանկյունից: Այն ինչ-որ առումով օրինակ է և կոչ` ճիշտ գնահատելու ներկա իրավիճակը և գործել՝ առանց վարանելու և համախմբված: Այսօր կարևոր է ճիշտ և նպատակային օգտագործել եղած բոլոր ռեսուրսները և համատեղել բոլոր այն մարդկանց ջանքերը, որոնք ուզում են նպաստել պետության ամրությանը, հասարակության ֆիզիկական և հոգևոր առողջությանը, և պատրաստ են գործել հանուն Հայաստանի Հանրապետության ներկայի և ապագայի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դրամ են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփում
Ամենադիտված