Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ

Политические

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն և առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել էր աշխատանքային աննախադեպ մի քննարկում, որին մասնակցեցին առողջապահության ներկա և նախկին նախարարները, ինչպես նաև՝ բուժկենտրոնների ղեկավարներ և բժիշկներ:  

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ պետք է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների և հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:

Մեկ հարկի տակ էին մարդիկ, ովքեր նույն՝ առողջապահության նախարարի պաշտոնն են զբաղեցրել տարբեր քաղաքական ղեկավարների ձևավորած կառավարությունում: Մասնավորապես՝ Արա Բաբլոյանը նախարար է եղել այն ժամանակ, երբ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ Արմեն Մուրադյանը նույն պաշտոնը զբաղեցնում էր արդեն Սերժ Սարգսյանի օրոք: Այսինքն՝ համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ: Պատկերավոր ասած՝ այս դեպքում կա միայն մեկ գույն՝ մարդու առողջության «գույնը»:

Նախագահ Սարգսյանի աշխատանքային այս նախաձեռնությունը միակը չէ համավարակի դեմ ուղղված պայքարում: Համավարակի առաջին օրվանից սկսած պարբերաբար հեռավար զրույցներ է ունեցել իր գործընկերների՝ տարբեր երկրների նախագահների, այդ թվում՝ Իտալիայի, Իսրայելի նախագահների, Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, ինչպես նաև՝ միջազգային կառույցների ղեկավարների հետ, տեղեկանալու, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում, և դրանցից հատկապես որոնք են առավել արդյունավետ: Այս բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ առողջապահության նախարարությանը:

Ի դեպ, ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսի համավարակը նոր էր սկսել թափ հավաքել, նախագահական նստավայրից արված պաշտոնական մի լուսանկար մի պահ նույնիսկ դարձավ ավելի կարևոր թեմա, քան՝ կորոնավիրուսն էր: Նախագահ Սարգսյանն ընդունել էր Հայաստանում Չինաստանի դեսպանին: Առաջին հայացքից՝սովորական պաշտոնական հանդիպում: Ոչ սովորականն այն էր, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Չինաստանի դեսպանը նստած էր նախագահից բավականին հեռու, և զրույցն ընթանում էր որոշակի հեռավորության վրա, որն այդ ժամանակ դեռ «սոցիալական հեռավորություն» չէր կոչվում:

Հանրապետության նախագահի ու դեսպանի հանդիպմանը, ինչպես նաև դրանից հետո նրանց նաև հեռավար զրույցներին հաջորդեց Չինաստանից Հայաստան հատուկ ինքնաթիռի ժամանումը: Այն մեր երկիր հասցրեց Չինաստանի աջակցությունը ՝ «Թող որ մեր ընկերությունը լինի Արարատ լեռից էլ բարձր և Յանցզի գետից էլ երկար» մակագրությամբ: Ինքնաթիռի բերած բժշկական պարագաների, դեղորայքի ու սարքավորումների մեջ առանձին նվեր-խմբաքանակ կար՝ հատուկ Հայաստանի նախագահի համար: Դրանց մեջ նաև դիմակներ կային, որոնցից օրեր առաջ նախագահի աշխատակազմը հատկացրեց նաև տարեցների և մանուկների խնամքի հաստատություններին...

Այդ ձևաչափով հանդիպումներ եղան նաև այլ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ԱՄԷ և Ճապոնիայի դեսպանների հետ: Իբրև արդյունք, մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև պայմանավորվածության արդյունքում արդեն ապրիլին հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան հասցվեցին բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար...:

Նախագահի այս նախաձեռնությունները չունեն սեփական անձի կարևորությունը շեշտելու միտում, այլ մատնանշում են խորհրդարանական կառավարման պայմաններում նախագահի ինստիտուտի դերակատարման կարևորությունը: Ըստ էության, նախագահի նախաձեռնությամբ տեղի ունենած վերջին հանդիպումն առողջապահական ոլորտի ներկա և նախկին պատասխանատուների հետ քայլ էր ոչ միայն առողջապահական, այլև՝ քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի տեսանկյունից: Այն ինչ-որ առումով օրինակ է և կոչ` ճիշտ գնահատելու ներկա իրավիճակը և գործել՝ առանց վարանելու և համախմբված: Այսօր կարևոր է ճիշտ և նպատակային օգտագործել եղած բոլոր ռեսուրսները և համատեղել բոլոր այն մարդկանց ջանքերը, որոնք ուզում են նպաստել պետության ամրությանը, հասարակության ֆիզիկական և հոգևոր առողջությանը, և պատրաստ են գործել հանուն Հայաստանի Հանրապետության ներկայի և ապագայի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное