Կխնդրեմ, որ պաշտոնյաները ՍԴ-ի հասցեին արտահայտվելիս լինեն զուսպ․ Էդգար Ղազարյան
RightԵս կխնդրեմ, որ բոլոր հրապարակային գործիչները բարձր դատարանի հասցեին արտահայտվելիս լինեն զուսպ, հավասարակշռված և խուսափեն որևէ վիրավորական արտահայտություններից։ Այս մասին այսօր ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե պատգամավորներից ոմանք օգտագործում են «կորոնավիրուսի հույսին մնացած Սահմանադրական դատարան» արտահայտությունը:
«Առավել ևս պետք է զուսպ արտահայտվեն պատգամավորները, քանի որ, թե՛ պատգամավորները, թե՛ Ազգային ժողովը Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ են և յուրաքանչյուրը պետք է կոռեկտ գտնվի բարձր դատարանի ու դատավորների հասցեին որևէ տեսակետ հայտնելիս»,- ասաց Ղազարյանը: