Ես չեմ նկատել, որ ՍԴ-ն որեւէ գործում շտապողականություն ցուցաբերի. Էդգար Ղազարյանը՝ Քոչարյանի գործի մասին
ԻրավունքՌոբերտ Քոչարյանը մի քանի դիմում ունի ՍԴ-ում եւ յուրաքանչյուր դիմում ունի իր քննության կարգն ու ժամկետները; Այս մասին լրագրողների հետ զրույցու ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։
«ՍԴ-ն կոնկրետ երկու գործով կասեցրել է դիմումի քննությունը եւ դիմել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով: Ենթադրվում է, որ երբ այդ կառույցներից կստացվեն խորհրդատվական կարծիքները, այդ ժամանակ ՍԴ-ի տիրույթում է հարցը քննարկել եւ նորից վերսկսել գործի քննությունը: Ես չեմ նկատել, որ ՍԴ-ն որեւէ գործում շտապողականություն ցուցաբերի: ՍԴ-ի համար շատ կարեւոր է գործի հանգամանքների լիարժեք ուսումնասիրությունը եւ օբյեկտիվ որոշումների կայացումը»,-ասաց Ղազարյանը: