«Եֆրեմովը պետք է բանտում լինի». Գուբերնևը՝ Եֆրեմովի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի մասին
ՍպորտՍպորտային մեկնաբան և հեռուստահաղորդավար Դմիտրի Գուբերնևը հուզականորեն է մեկնաբանել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ ավտովթարը։ «Անիծվե՛ս դու, անասուն Միշա Եֆրեմով: Այդ անպիտան արտիստը պետք է բանտում լինի»,- գրել է Գուբերնևը Տելեգրամի իր ալիքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, երկուշաբթի երեկոյան, Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակի թիվ 3 տան մոտ, «Jeep Grand Cherokee»-ի վարորդ Միխայիլ Եֆրեմովը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Lada» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «Lada»֊ի վարորդը մահացել է: Եֆրեմովը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Փորձաքննությամբ պարզվել է, որ վթարի ժամանակ արտիստը հարբած է եղել: Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։