Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի առցանց նիստը
ՀասարակությունԱյսօր տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի առցանց նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Հանձնաժողովի անդամներին ներկայացվեցին նախարարության հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած կազմակերպությունների աշխատանքները COVID-19 պայմաններում, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցում։
Ներկայացվեց նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու և անկախ կյանք վարելու իրավունքը»,- գրել է նախարարը։