Կարգապահ տաքսու վարորդը
Բլոգոսֆերաֆեյսբուքյան օգտատեր Նարինե Ղալեչյանն իր էջում գրել է․
«Այսօր ինձ հանդիպած տաքսու վարորդից շատերը պետք է օրինակ վերցնեն: Ես կոպեկներն ախտահանեցի նոր փոխանցեցի, ինքն էլ իր հերթին կրկին նույնն արեց, հետո ձեռքերը մաքրեց: Խնդրեց, որ կողքիս պատուհանը գոնե կիսով չափ բացեմ: Ասաց՝ ես միշտ դիմակ եմ կրում և խնդրեց, որ ես էլ քիթս չբացեմ (ասացի, որ ես քիչ է մնում դիմակով քնեմ), ցույց տվեց կողքի ալկո գելն ու առաջարկեց ձեռքերս ախտահանել, նկատեցի նաև թերմոսով ջուրը, ենթադրաբար տաք է ու հաճախ խմում է: Իջնելիս նկատեցի, որ բացեց բոլոր պատուհաններն ու սկսեց ախտահանել սրահը:
Նկարները հրապարակում եմ իր համաձայնությամբ»:
Այս գրառմամբ կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գրել․ «Մեր ժամանակի հերոսը: Պետք է գնահատենք այսպիսի մարդկանց: Շնորհակալ եմ, եղբայր»: