«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) «Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերը Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս Ղազարյան 

Փաշինյանի իշխանություն ստանձնելուց հետո մեր անվտանգային միջավայրը խիստ բարդացել է. Չալաբյան

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմանը։

Նա, մասնվորապես, նշել է.

«Հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարությանը ներկայացրեց ծառայության նորընծա ղեկավար Արգիշտի Քարամյանին։ Այս պատանի տաղանդի թռիչքաձեւ առաջխաղացումների մասին արդեն շատ է խոսվել, ուստի դրանց վրա չեմ կենտրոնանա, փոխարենը փորձեմ անդրադառնալ վարչապետ Փաշինյանի մի քանի ուշագրավ հայտարարությունների եւ դրանց հետեւում կանգած մոտիվների վրա, եւ համապատասխանաբար մի քանի հարց տամ նրան։

Մասնավորապես, իր ներկայացման ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել է հետեւյալը՝ «ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մարտահրավերները եւ դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու, բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն եւ պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքելն այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում»։

Իսկապես, վարչապետ Փաշինյանի իշխանություն ստանձնելուց հետո մեր անվտանգային միջավայրը խիստ բարդացել է։ Երկրում աճել է հանցավորությունը, մեր հիմնական հակառակորդը ամբողջ աշխարհով մեկ ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը, երկրի ներսում էլ ակտիվացել են բազմապիսի օտարերկրյա գործակալներ, ամբողջ աշխարհով մեկ սրվում են կիբեռանվտանգության, կենսաբանական, եւ այլ նմանատիպ սպառնալիքները։ Ենթադրաբար, նորընծա տնօրենը կոչված է պայքարել բոլոր այդ վտանգների դեմ։ Սակայն հենց այստեղ է առաջանում առաջին հարցը պարոն Փաշինյանին՝ ինչպե՞ս կարող է անձը, անկախ տարիքից, որը չունի ոչ հետախուզության, ոչ հակահետախուզության որեւէ փորձ, արդյունավետ պայքարել այս բարդագույն սպառնալիքների դեմ, այն էլ գլոբալ մասշտաբով։ Իսկ գուցե նպատակը ուղիղ հակառակն է՝ ընդամենը ստեղծել այդպիսի պայքարի իմիտացիա, փոխարենը զբաղվել երկրի ներսում քաղաքական հակառակորդների դեմ գործեր սարքելով ու կոմպրոմատներ հրապարակելով՝ առավել եւս, որ գործող իշխանության տեսակետից, սրվող քաղաքական ճգնաժամի պայմաններում դա իր համար շատ ավելի կարեւոր է դառնում։

Մեկ այլ ուշագրավ հայտարարություն՝ «Այս երկու տարին որ աշխատել ենք, բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության եւ դրա արժեքների նկատմամբ: Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել»։

Իսկապես, վարչապետ Փաշինյանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո, որն ինքն իներցիայի ուժով դեռեւս «թավշյա հեղափոխություն» է անվանում, արդեն անցել է երկու տարի։ Այս ընթացքում, սկսել են պարզ դառնալ նոր իշխանության արժեքները՝ ամբոխավարություն, թվերի եւ փաստերի անվերջ մանիպուլյացիա, արկածախնդրություն, ընդդիմախոսների նկատմամբ ատելության քարոզ, սելեկտիվ արդարադատություն, ժողովրդի անունից անընդհատ խոսելու, բայց նույն այդ ժողովրդին պարբերաբար մեղադրելու մենաշնորհ, բոլորի հետ հարաբերությունները փչացնելու յուրօրինակ հակում, եւ այլն։ Եվ այստեղ առաջանում է երկրորդ հարցը պարոն Փաշինյանին՝ իսկ ինչու՞ պետք է ԱԱԾ-ն, որն այս երկրի հենքային կառույցներից մեկն է, որդեգրի այդ կասկածելի արժեքները։ Չէ որ եւ Ձեր իշխանությունը, եւ Ձեր կողմից ներմուծած կասկածելի արժեքները ժամանակավոր են, իսկ ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական, եւ շարունակի աշխատել ցանկացած իշխանության օրոք, ապահովելով մեր երկրի անվտանգությունը։ Թե՞ Դուք նեոբոլշեվիկյան Չեկա եք որոշել ստեղծել, որտեղ միայն Ձեր քաղաքական դրածոները պետք է աշխատեն, միայն Ձեր «արժեքները» դավանեն, եւ միայն Ձեր անմիջական հրահանգները կատարեն՞։

Եվ վերջապես՝ «Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Դրա հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադարական խնդիրների լուծմանը եւ ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում:»

Իսկապես, մեր պետական համակարգում պետք է գործեն պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ։ Բայց, երբ դուք տասնամյակների փորձ ունեցող մարդկանց ներկայացնում եք իրենց պատանի տնօրենին, որը ոչ իր փորձով, ոչ գիտելիքներով, ոչ առավել եւս պետականաշինության ձեռքբերումներով մոտ չի կանգնած նրանցից որեւէ մեկին, արդյո՞ք մտածում եք, թե ինչպիսի ծաղր է հնչում Ձեր ասածը։ Եվ ի՞նչ են այդ մասին մտածում Ձեզ լսողները, եւ նաեւ երկրի բազմաթիվ քաղաքացիները, որոնք իսկապես անկեծորեն հավատում են, որ պաշտոնեայի առաջխաղացման հիմքում պետք է լինեն նրա փորձը, մասնագիտական եւ առաջնորդական արժանիքները։ Կամ էլ թե մոռացե՞լ եք, որ ԱԱԾ-ն այն կառույցը չի, որի հետ կարելի է այդպես վարվել, եւ որ նախկինում նույն գայթակղությունը ունեցողները ի վերջո սեփական փորձով են համոզվել, որ դա ուղիղ հակառակ արդյունքի է բերում։

Կարող եք հարցերիս չպատասխանել՝ դրանց ժամանակը բոլոր դեպքերում պատասխան կտա, պարզապես մենք ամեն այսպիսի շրջադարձից հետո որպես պետություն դառնում ենք ավելի թուլացած, ավելի խոցելի, եւ ավելի հուսախաբված։ Չեմ ուզում հավատալ, որ Դուք դա հատուկ եք անում, բայց այլեւս չգիտեմ, թե ուրիշ ինչ բացատրության կարող եմ հավատալ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներ
Ամենադիտված