Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ
ՀասարակությունՀունիսի 10-ին` ժամը 13։45-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: